Iravunk.com | Թող ես լինեմ այսպիսի առեղծվածային ավագանի. Նանա Սարգսյան
Այսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին Իրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներում Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Թող ես լինեմ այսպիսի առեղծվածային ավագանի. Նանա Սարգսյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության անդամ ՆԱՆԱ (ԱՄԱԼՅԱ) ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

— Դուք օրեր առաջ հայտարարել էիք, որ առողջական խնդիրներով պայմանավորված` հնարավոր է վայր դնեք Ձեր մանդատը: Նախ թույլ տվեք հարցնել` ինչպե՞ս եք հիմա եւ ի՞նչ եք պատրաստվում անել:

— Հիմա բավականին լավ եմ: Եվ նաեւ իմ որոշումների մեջ ավելի հստակ եմ, որովհետեւ կար մի շրջան, որ, իսկապես, էմոցիոնալ իրավիճակում էի եւ որոշել էի մանդատս դնել: Սակայն դեռեւս չեմ դնի մանդատս, կաշխատեմ երեւանցու համար եւ Երեւանի, ինչպես արել եմ ամիսներ շարունակ: Չի գտնվի մի երեւանցի, ով կասի` ես դիմել եմ Նանա Սարգսյանին այսինչ խնդրով, եւ այն լուծում չի ստացել: Կարծում եմ` դեռեւս անելիք ունեմ եւ դեռ կմնամ` որպես ավագանի:

— Ձեր այս որոշման հետ կապ ուներ նոր ստեղծվոծ ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի հորդորները` Ձեր մանդատը վայր չդնելու հետ կապված, թե՞ այլ պատճառներ կան:

— Երբ ես պարոն Ղուկասյանին ասացի, որ որոշել եմ մանդատս վայր դնել, նա, իհարկե, հարգանքով մոտեցավ որոշմանս, այնուհետ խնդրեց վայր չդնել եւ շարունակել աշխատել: Ես ավելի սառը մտածելով` հասկացա, որ ճիշտ հորդոր էր, եւ թերես դեռ չեմ դնի մանդատս:

— Այդուհանդերձ, ի՞նչ է տալիս այդ մանդատը, Նանա Սարգսյանը կառչա՞ծ է այդ մանդատից:

— Բոլորովին կառչած չեմ, որովհետեւ ես մինչ այդ մանդատն արել եմ այն, ինչ անում եմ հիմա: Գուցե մի քիչ պակաս, որովհետեւ հիմա անում եմ պաշտոնապես եւ ավելի հեշտ է հարցեր լուծել, բայց երբեւէ կառչած չեմ ո՛չ մի պաշտոնից, ո՛չ մի աթոռից, ո՛չ մի մանդատից: Ինչ վերաբերում է, թե ինչ տվեց, ճիշտ հակառակը` վերցրեց ինձնից իմ ժամանակը, շատ մարդկանց հետ ունեցա կոնֆլիկտներ, նաեւ հիասթափություններ ունեցա: Այս ընթացքում շատ մարդկանց դիմակ բացահայտեցի ինձ համար, որն իսկապես հարված էր մեջքից:

— Կբացե՞ք փակագծերը, ի վերջո, ի՞նչ հարաբերություններ ունեք այս պահին «Հանրային Ձայն» կուսակցության եւ մասնավորապես կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հետ:

— Ես երբեւէ կուսակցական չեմ եղել եւ չեմ էլ պատրաստվում լինել որեւէ կուսակցության անդամ: Կշարունակեմ իմ գործունեությունը քաղաքական դաշտում` որպես անկուսակցական: «Հանրային Ձայն» կուսակցության հետ կապ ունեմ զուտ այնքանով, որքանով հանրությունը տեսել է, դրանից ավել կամ պակաս չի եղել: Ինչ վերաբերում է Արտակ Գալստյանին, ես պաշտոնապես ասում եմ, որ այլեւս չեմ շարունակելու աշխատել Արտակ Գալստյանի հետ: Ես անձնական վիրավորանքները չեմ ներում երբեք: Թույլ տվեք չմանրամասնեմ: Ինչ եղել է, ես չեմ կարողանում ընդունել որեւէ կերպ: Ինձ համար կան կարմիր գծեր, սահմաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անցնել: Ցանկանում եմ, որ Արտակ Գալստյանը շուտափույթ ազատության մեջ լինի, առողջ լինի եւ լինի իր ընտանիքի կողքին: Բայց աշխատել տվյալ անձի հետ, ես այլեւս չեմ պատկերացնում:

— Իսկ քաղաքական ճանապարհ Վարդան Ղուկասյանի հետ ունե՞ք անցնելու:

— Եթե Վարդան Ղուկասյանը կլինի այն անձը, ով կփրկի երկիրն այս քաոսային վիճակից, ապա ես կկանգնեմ նրա կողքին: Եթե կլինի Պողոս Պետրոսյանը, Մարտիրոս Մարտիրոսյանը այդ անձը, ես կկանգնեմ նրա կողքին: Այն իրավիճակը, որն այժմ տիրում է սահմանում եւ երկրի ներսում, պետք է շտկվի: Եվ իմ արդար մոտեցումներով կկանգնեմ այս իրավիճակը շտկողի կողքին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Այսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըԱրցախի հորովելը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի կատարմամբՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ Սրբազան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода