Հաղթական գավաթի համար Հայաստանը Ռեստորանային սպորտում ներկայացնող Սպարտակ Նազարյանը կպայքարի մարտի 2-ին, հաստատվել է նրա համազգեստը
Թեմա«Իրավունքը» տեղեկացրել էր, որ մարտի 1-3-ը Սանկտ Պետերբուրգում Հայաստանը ներկայացնելու է Ռեստորանային սպորտի Սանկտ Պետերբուրգի բաց առաջնությունում շեֆ-խոհարար Սպարտակ Նազարյանը:
Ռեստորանային սպորտի ֆեդերացիայից այսօր տեղեկացանք, որ արդեն հաստատվել է Հայաստանի ներկայացուցչի համազգեստը, որի վրա ատկերված հայկական դրոշը, Ռեստորանային սպորտի ֆեդերացիայի տարբերանշանը եւ, բնականաբար Հայաստանը ներկայացնող շեֆ-խոհարարի անուն-ազգանունը:
Տեղեկացանք նաեւ, որ Հայաստանը ներկայացնող Սպարտակ Նազարյանը հաղթական գավաթի համար կպայքարի մարտի 2-ին:
Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում էր վստահեցրել Սպարտակ Նազարյանը. «Հաղթանակը մերն է լինելու»: