Iravunk.com | Միակ օտարերկրացի ՀՀ ազգային հերոսը ճիշտ էր՝ «այդ հիմարիկը երբեք վարչապետ չի դառնա»
Պատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ Նահապետյան Հավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ Նահապետյան Ինչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ Շատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեք Հրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ Միքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր Գրիգորյան Բելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը Ի՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր Վարդանյան

Միակ օտարերկրացի ՀՀ ազգային հերոսը ճիշտ էր՝ «այդ հիմարիկը երբեք վարչապետ չի դառնա»

Ներքաղաքական

«Մարդ-դարաշրջան: Յուրահատուկ ճակատագրի տեր եւ եզակի պետական գործիչ: Մեծ հոգու տեր մարդ»,- այսպիսի տողերով է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն գուժել, որ 94 տարեկանում իր մահկանացուն է կնքել ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԸ՝ ՀՀ միակ օտարերկրացի ազգային հերոսը:

«ԵԿԵԼ ԷԻ 2-3 ՕՐՈՎ, ԲԱՅՑ ՏԵՍՆԵԼՈՎ ԱՂԵՏԻ ՄԱՍՇՏԱԲՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՈՐ ՑԱՎԸ՝ ՉԿԱՐՈՂԱՑԱ ՀԵՌԱՆԱԼ»

Նիկոլայ Իվանովիչը ամեն մի հայի սրտում նախ կմնա, որպես Սպիտակի երկրաշարժի ժամանակ օգնության հասած մեծ բարեկամ: 1988 թվականի հենց դեկտեմբերի 7-ին նա նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու եւ տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել՝ բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։

Երբ նրան հարցրել են, թե ինչպես ստացվեց, որ Խորհրդային միության պես մեծ երկրի վարչապետը Սպիտակի երկրաշարժից հետո 2 ամիս մնաց Հայաստանում, նա պատասխանել է. «Ես եկել էի 2-3 օրով, բայց տեսնելով աղետի մասշտաբներն ու մարդկանց խոր ցավը՝ չկարողացա հեռանալ: Պետք էր կազմակերպչական շատ աշխատանք, իսկ բոլոր հայերի հոգում վիշտ կար։ Առանց կազմակերպված օգնության՝ նման աղետը դժվար էր հաղթահարել»։

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՆԻԿՈԼԱՅ ԻՎՈՆՈՎԻՉԸ 2018-ԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԷՐ՝ ՄՈՏԱԼՈՒՑ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ

ՀՀ ազգային հերոսը մշտապես սպասված էր Հայաստանում, նրան Գյումրիում ընդունում էին հարազատի պես: Սակայն, ջերմ հարաբերությունները, ինչպես ամեն մի բարի հիշողություն ի չիք դարձավ չարաբաստիկ 2018 թվականին: Այո, ՀՀ ազգային հերոսը մեր երկրին պատուհասած հերթական աղետի ժամանակ կրկին Հայաստանում էր՝ լինելով ՌԴ -Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա համանախագահը: Նիկոլայ Իվոնովիչի ղեկավարած պատվիրակությունը 2018 թվականի ապրիլինի Հայաստանի խորհրդարանում փակ հանդիպում էր ունեցել հայ պատգամավորների հետ, որի ժամանակ իրեն բնորոշ անկեղծությամբ զգուշացրել էր, թե աղետ է սպասվում: Նա 2018 թվականի իրադարձությունները համեմատել էր ուկրաինական Մայդանի հետ եւ նկատի ունենալով այդ շարժումը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին՝ ասել. «Այդ հիմարիկը երբեք վարչապետ չի դառնա»: Հայ պատգամավորներից Ռիժկովին շատ կոշտ հակադարձել էին ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանը եւ այն ժամանակ դեռ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Ռիժկովի այս խոսքերը, որոնք այսօր մարգարեական են թվում, իշխանափոխությունից հետո՝ այդպես էլ չներվեց, թեպետ դեռ հարց է ով ում եւ ինչ պետք է ներեր, գուցեեւ ինքն այլեւս չցանկացավ այլեւս լինել ՌԴ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը: Նրան այդ պաշտոնում փոխարինեց Պյոտր Տոլստոյը: Ու սա դարձավ Նիկոլայ Ռիժկովի վերջին այցը Հայաստան:

«ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԸ 90 ՏԱՐԻ ԱՊՐԵԼ Է ԱՆԿԵՂԾ ՈՒ ՊԱՐԿԵՇՏ ԵՒ ՍՈՎՈՐ ՉԷ ԹԱՔՑՆԵԼ ԻՐ ՏԵՍԱԿԵՏԸ»

Ի դեպ, Ռիժկովի այս խոսքերը շատ արագ ընկան դեռ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ականջը եւ նա Հայաստան ժամանած ռուս պատգամավորներից որոշեց հանդիպել միայն ՌԴ ընդդիմադիր ԿԿ Կենտկոմի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի եւ նրա տեղակալ Վիկտոր Վոդոլացկիի հետ: Չնայած կար նախնական պայմանավորվածություն, բայց այդպես էլ չկայացավ նրա հանդիպումը ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ: Տեղի ունեցածի մասին «Իրավունք»-ն այն ժամանակ զրուցել է Կ. Զատուլինի հետ:

«Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ, որին ես ներկա չեմ էլ եղել, Նիկոլայ Ռիժկովն իրենց կարծիքով՝ վիրավորական է խոսել Փաշինյանի հնարավորությունների մասին: Անկեղծ ասած, այդպես էլ չհասկացա, թե ես դրա համար ինչու եմ «մեղավոր» «Ելքի» պատգամավորների առաջ, երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասելՄինչդեռ մարդիկ, ովքեր հավակնում են Հայաստանում ամեն ինչի՝ ամենաբարձր պաշտոնների, ազգային լիդերության, առնվազն պետք է օգուտ քաղեին այդ հանդիպումից ու հնարավորությունից, ոչ թե փիառվեին Նիկոլայ Ռիժկովի կամ իր ասածի հաշվին: Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլայ Ռիժկովը հայ ազգի հերոսն է, 90 տարի ապրել է անկեղծ ու պարկեշտ եւ սովոր չէ թաքցնել իր տեսակետը: Ես իրենից երիտասարդ եմ եւ ոչ թե պատգամավորական, այլ մարդկային էթիկան ինձ թույլ չի տալիս ու իրավունք էլ չունեմ իրեն ասելու, թե ինչպես խոսել կամ ինչ խոսել: Իհարկե, հասկանալի է, որ որոշ շրջանակի ցանկությունը մեծ է շարունակելու այս պատմությունը, բայց կարծում եմ՝ սա արդեն անցյալում է», - մեզ հետ զրույցում թեմային այսպիսի վերջակետ դրեց Զատուլինը:

Ի դեպ, այս մասին այն ժամանակ «Իրավունքն» առիթ է ունեցել պարզելու նաեւ անձամբ Նիկոլ Փաշինյանի տեսակետը: Մեր հարցին, թե այդքան նեղսրտե՞լ էիք Ձեզ ուղղված ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի խոսքերից ու որոշեցիք անձամբ չգնալ ռուս պատգամավորների հետ հանդիպման, Փաշինյանն արձագանքեց. «Եկեք ես դա չմեկնաբանեմ»:

«ԵԿԵՔ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵՆՔ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԴՈՒՔ ՄԵՐ ՄԻԱԿ ԸՆԿԵՐՆԵՐՆ ԵՔ»

Ի դեպ, «Իրավունք» արխիվում պահպանվել են Նիկոլայ Ռիժկովի հետ բացառիկ հարցազրույցները, որոնք յուրաքանչյուր նրա այցի ժամանակ տեղ էին գտնում թերթի էջերում, որոնցից մի քանի հատվածներ ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

Նիկոլայ Իվանովիչը գտնում էր, որ մեր երկրների միջեւ զբոսաշրջությունը եւ մշակութային փոխհարաբերությունները չենք կարող դիտարկել միայն ֆինանսական տեսանկյունից, թե ինչքան գումար կաշխատենք, եւ ինչքանը դրանից կմտնի պետբյուջե:

«Իհարկե, սա շատ կարեւոր է, քանի որ, ինչպես գիտենք, շատ երկրներ ապրում են հիմնականում տուրիզմի հաշվին, որը զբաղեցնում է նաեւ նրանց պետական եկամուտի մեծ մասը: Եվ կարծում եմ` մի օր դա կարող է լինել եւ մեզ մոտ: Սակայն հիմա կցանկանայի խոսել Հայաստանի ազգային հարստության մասին` միջպետական առումով: Եկեք անկեղծ լինենք, Հարավային Կովկասում դուք մեր միակ ընկերներն եք, եւ մենք սա պետք է միշտ արժեւորենք: Չեմ ուզում կրկնվել եւ ասել, որ Հայաստանը Ռուսաստանի ընկեր երկիր է, մենք ունենք այստեղ ռազմաբազա եւ քաղաքական հարաբերություններ, այս մասին Դուք էլ շատ լավ գիտեք: Բայց մենք մեր ընկերներին պետք է ճանաչենք եւ ոչ միայն նրանով, թե այստեղ քանի սարքավորում է աշխատում, այլ պետք է նախեւառաջ իմանանք պատմությունը: Ընդ որում`պետք է հասնել նրան, որ այդ հետաքրքրությունը լինի փոխադարձ, որպեսզի մարդիկ Ռուսաստանից գան Հայաստան եւ իրենց աչքերով տեսնեն, թե ինչպիսի երկիր է սա: Այն, որ նա մեր ընկերն է, պարզ է, իսկ թե ով է այդ ընկերը, պետք է գալ այստեղ եւ բացահայտել, որ այս փոքր երկիրն ունի մեծագույն, բազմադարյա մշակույթ եւ պատմական արմատներ: Ըստ իս, մեր փոխադարձ հարաբերությունները մշակույթի եւ զբոսաշրջության առումով այսօր, քան երբեւէ պետք է խորացնել, որը բխում է մեր երկրների պետական, ռազմավարական հետաքրքրություններից», - ասում էր Ռիժկովը:

«ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻ ԳԼԽԻ ՄԵՋ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼ»

Նիկոլայ Իվանովիչը մտահոգ էր, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի հայ եւ ռուս ժողովրդի ավանդաբար ձեւավորված եղբայրությունը փոխանցվի նաեւ նոր սերնդին:

«Մենք ամբողջ հասարակությունը չենք, եւ մեր հետեւից գալիս է նոր սերունդը, որն այլ կերպ է նայում կյանքին: Այո, մենք մեծ հաճույքով հիշում ենք, ինչ է տեղի ունեցել մեր Խորհրդային 70-ամյա պատմության մեջ` անգամ հազարամյակներ առաջ: Իսկ նոր սերունդն ասում է` շատ լավ է այն, ինչ եղել է, բայց ի՞նչ է կատարվում այսօր: Դրա համար պատմության եւ արվեստի միջոցով պետք է կարողանանք, այսպես ասած, երիտասարդների մեջ հայրենասիրություն մտցնել: Միաժամանակ, եթե միայն այս ուղղությամբ աշխատանք տանենք, նրանք կսկսեն այն հերքել եւ ասել` ինչո՞ւ եք սա մեզ հրամցնում եւ ստիպում... Հետեւաբար, պետք է, պարզապես, նոր սերնդին հիշեցնենք` որտեղից են եկել, եւ ովքեր են իրենք: Դուք գիտեք, որ այսօր նոր տեխնոլոգիաների դար է, որոնք թույլ են տալիս այլ կերպ դիտարկել շատ հարցեր: Վերջերս մի միջոցառման եմ ներկա եղել, որտեղ ցույց էին տալիս ոչ թե էկրանին, այլ օդում հաղթանակային շքերթը, Ստալինի եւ Ռուզվելտի հանդիպումը, ճակատամարտները... Ահա այս ճանապարհով պետք է նոր սերնդին դաստիարակել, որովհետեւ նրանք ուրիշ մարդիկ են: Մենք հազիվ սովորեցինք օգտվել բջջային հեռախոսից, իսկ այսօրվա սերունդը դա անում է երեք տարեկանից: Այնպես որ, այո՛, սերունդների միջեւ տարբերություն կա, եւ դրա համար մեզ ծանր ճանապարհ է սպասվում, բայց պետք է առավել խորամուխ լինենք այս խնդրի մեջ եւ շարունակենք մեր աշխատանքը», - շեշտում էր Ռիժկովը:

«ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԴՈՒՔ ԻՆՁՆԻՑ ԼԱՎ ԳԻՏԵՔ»

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը՝  մշտապես եղել է ՀՀ ազգային հերոսի ուշադրության կենտրոնում: Մի առիթով՝ «Իրավունք»-ի հետ զրույցում նա շատ կարճ, բայց բազմաբովանդակ ենթատեքստերով պատասխան տվեց. «Արցախի հիմնախնդրի լուծումը դուք ինձնից լավ գիտեք եւ այն ձեզ համար ավելի տեսանելի է: Գաղտնիք չէ, որ մենք կողմնակիցն ենք խաղաղ կարգավորման եւ փորձում ենք արագ գտնել այդ հարցի կարգավորումը: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը եւ Ռուսաստանին, այստեղ, իմ կարծիքով, անվտանգության առումով որեւէ խնդիր չկա»:

Առհասարակ, բոլոր հարցերին էր Ռիժկովը պատասխանում ուղիղ ու անկեղծ: Երբ Հայաստանում հերթական հակառուսական հիստերիան էր բարձրացել ռուս վերլուծաբան Կիսիլյովի այն արտահայտությունից, որ նա դժգոհել էր հայ տաքսիստների ռուսերենի վատ իմացությունից, իսկ որոշ արեւմտամետ գործիչներ հայտարարում էին, թե շուտով հայերենն իր տեղը զիջելու է ռուսերենին՝  Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ֆոնին, Ռիժկովը ուրճացված թեման փակեց այսպես. «Պաշտոնական Մոսկվան երբեք չի բարձրացրել Հայաստանում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու հարցը: Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում Հայաստանում ռուսերենի կարգավիճակի հարցով ինչ-որ ուժային քայլերի, առավել եւս` ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու մասին: Հայաստանը պետական լեզու ունի, բացի այդ, այն մոնոէթնիկ երկիր է: Միգուցե ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասել: Մի՛ լսեք նրանց», - ապա կարեւորելով ռուսերենի դերը` նա հավելել էր. «Քանի՞ հայ է ապրում Ռուսաստանում: Մոտավորապես այնքան, որքան Հայաստանում: Նրանք բոլորը ռուսերեն են խոսում: Բոլորն ապահովված մարդիկ են, գիտության, մշակույթի եւ այլ ասպարեզներում բարձր պաշտոններ են զբաղեցնում: Մենք ուրախ ենք, որ նրանք հայերեն ու հրաշալի ռուսերեն գիտեն: Այս հարցին` այսպես եմ վերաբերվում. ուզո՞ւմ եք ռուսերեն խոսել` խոսե՛ք, չե՞ք ուզում` մի՛ խոսեք: Սակայն, ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում օտար լեզուներից հրաժարվելը դրական հետեւանքների չի հանգեցնի»:

Այսպիսին էր ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը՝ շատ հայերից ավելի հայ: Հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Պատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода