Iravunk.com | Ալիեւը, զգալով անպատժելիության համն ու հոտը, անթաքույց սպառնում է ցեղասպանությունն այս անգամ տեղափոխել ՀՀ տարածք. Գրիգորի Այվազյան
Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է

Ալիեւը, զգալով անպատժելիության համն ու հոտը, անթաքույց սպառնում է ցեղասպանությունն այս անգամ տեղափոխել ՀՀ տարածք. Գրիգորի Այվազյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

— Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանի «միակ ճանապարհը  Ադրբեջանի բոլոր պայմանները ընդունելն է»: Արդյո՞ք սա ամբողջական կապիտուլյացիայի առաջարկ է:

— Ալիեւը միայն դա չի ասել, հաշվի առնելով, որ նրա ախորժակը ուտելուց է բացվում, եթե հետեւենք իրադարձությունների զարգացման դինամիկային, նա բացի պահանջելուց ամեն ինչ հանձնել, միջամտում է մեր ներքին գործերին, պահանջում է Սահմանադրությունը, զինանշանը փոխենք, ասում է, որ մեր բանակը անհրաժեշտ չէ, սպառնում է նոր պատերազմով: Հիմա Ալիեւը եւ իր ռեժիմը, պատժված չլինելով նաեւ 1988-1992թթ.-ի իրադարձությունների համար, նոր բռնկման նպաստեցին, որը բերեց արցախահայերի ցեղասպանությանը, Արցախի բռնի հայաթափմանը: Այն իրավիճակը, որը ստեղծեց Ադրբեջանը Արցախում, այդ բոլոր գործողությունները համապատասխանում են ՄԱԿ-ի համապատասխան ցեղասպանությանը վերաբերող կետին ու դրա համար պատժի կոնվենցիային: Ալիեւը, զգալով անպատժելիության համն ու հոտը, անթաքույց սպառնում է ցեղասպանությունն այս անգամ տեղափոխել ՀՀ տարածք: Ինքը ասում է, թե հավակնում է ՀՀ տարածքի մեծ մասին: Ախորժակը չի սպառվելու, այսպես կոչված, անկլավներով: Չնայած իրավապատմական հիմք չունեն, որ անկլավները երբեւէ Ադրբեջանին են պատկանել: Բացի դրանից, իրենք կարող են ճանապարհներ պահանջել մեզնից, այսինքն՝ միջանցքներ դեպի այդ «անկլավները», չտրամադրելու դեպքում նորից սպառնան պատերազմով: Ցանկացած պարագայում ինչ էլ անենք կամ չանենք, արդեն իսկ իրենք իրենց համար որոշումներ կայացրել են ու սպասում են հարմար իրավիճակին, որ պետք է ստեղծվի միջազգային թատերաբեմում, որպեսզի իրենք իրենց հրեշավոր ծրագրերն իրականացնեն: Իրենք չեն թաքցնում, որ Հայաստանի նկատմամբ ունեն 19 200 քմկ տարածքային պահանջ:

— Իսկ ի՞նչ իրավունքով ունեն այս հավակնությունները, մի՞թե Հայաստանը չի կարող միջազգային իրավունքի տեսակետից պաշտպանել ազգային շահերը:

— Նրանք հավակնում են Տավուշի մարզին, Սեւանի ավազանին, Արարատի մարզի հարավին, Վայոց ձորի Զանգեզուր հատվածին, ինչու ոչ` նաեւ Երեւանին: Վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ներում անընդհատ շրջանառության մեջ են դրվում դոկումենտալ ֆիլմեր, որը նկարահանել են Երեւանում, իբրեւ թե ադրբեջանական հետքերի մասին: Իսկ ինչ վերաբերում է հակազդեցությանը, իհարկե, այն կենսական անհրաժեշտություն է, արդյո՞ք բավարար չափով է դա արվում, անշուշտ՝ ոչ: Երկրի ղեկավարը «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում ասաց եւ մինչ այդ էլ ասում էր, որ Ադրբեջանը սպառնում է պատերազմով, եւ մոտ ժամանակներում եթե աշխարհաքաղաքական հարմար առիթ ստեղծվի իրենց համար, իրենք անպայման դա կփորձեն իրագործել: Նրանք սա չեն էլ թաքցնում, այսինքն՝ չեն պատրաստվում կանգնել, եթե նրանց չկանգնեցնեն:

— Պարոն Այվազյան, ի՞նչը կարող է նրանց ստիպել կանգնել ու զսպել ախորժակը:

— Մեր կողմից համակարգված ու նպատակաուղղված դիվանագիտական աշխատանքը, բանակաշինությունը, ներքաղաքական, հասարակական կայունությանն ուղղված քայլերը, ոչ թե երկրորդական, երրորդական քայլեր, որոնք բորբոքում են ժողովրդին, տարբեր շերտերին իրար դեմ են տրամադրում: Եվ սին խոսակցություն է, որ եթե մեր Սահմանադրության մեջ հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ նշված են «Արեւմտյան Հայաստան» բառերը կամ «ցեղասպանության» մասին եզրույթը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին հիշատակումը՝ ավանդույթների շարունակության իմաստով, պետք է հանել, որպեսզի կանգնեցնեն Ադրբեջանին: Ուզում է հանեն, ուզում են չհանեն, դա Ադրբեջանին ետ չի կանգնեցնի իրենց կողմից մատնանշած նպատակներից: Միեւնույնն է, ագրեսիան տեղի կունենա, երբ Ադրբեջանը դա հարմար կգտնի ու չեն էլ թաքցնում, ամբողջ համաշխարհային հանրությունը դա գիտի: Վիրավորական է Գերմանիայի դեսպանի այն համեմատությունը, թե չի կարելի է Արցախը համեմատել նրա հետ, ինչ որ Ուկրաինայում է կատարվում: Այն, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի միջազգային ճանաչված սահմաններում, այն որ պատժամիջոցները օգտակար չեն լինի, դա ուղղակի երեսպաշտության գագաթնակետն է, ուղղակի պատիվ չունեն: Այնտեղ քաղաքակրթության մասին խոսելու իմաստ չկա, ապավինել արտասահմանին այս պարագայում իմաստ չկա, մենք միայն մեր ուժերին պետք է ապավինենք: Բայց մենք ինչո՞վ ենք զբաղվում, տրանսպորտի հարց ենք քննարկում այս դժվարին իրավիճակում, խոպանչիների հարկման մասին ենք խոսում, կարծես թե, պատերազմը մեր դռան շեմին չէ կանգնած: Մինչդեռ այն, ինչ որ կատարվել է Խորհրդային Ադրբեջանում ադրբեջանահայերի հետ, ինչ որ կատարվել է Արցախում, այժմ կատարվելու է Հայաստանում, նաեւ Երևանում:

— Ո՞րն եք տեսնում այս պահին հնարավոր ելքը:

— Այստեղ մենք նաեւ կարող ենք օգտագործել սփյուռքի ներուժը, միավորել գիտական, ռազմական ներուժը, հզորացնել մեր բանակը, մենք նաեւ այստեղ ունենք Արցախի պաշտպանության բանակի մարդկային ներուժը, դա էլ նույնպես կարելի է օգտագործել՝ ըստ պատշաճի: Մարդիկ ունեն բավականաչափ ռազմական փորձ, կոփված են մարտերում, դա էլ կարող է օգնել Հայաստանի ինքնապաշտպանությանը: Եթե մենք ճիշտ խաղարկենք այն բոլոր խաղաքարտերը, որոնք մեր ձեռքում են, կարող ենք հույս ունենալ չկործանվելու, պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը, գոյությունը տարածաշրջանում, ինչու ոչ, մեզ համար երբ որ ստեղծվի աշխարհաքաղաքական հարմար առիթ, փորձենք ինչ-որ բան վերադարձնել, եթե կարողանանք ինքնապահպանվել: Ես հուսով եմ, որ մեր ժողովրդի ինքնապաշտպանության բնազդը չի քնել, մենք չենք մոռացել, թե ինչ հարեւանների կողքին ենք ապրում: Ի՞նչ է անում Ադրբեջանը, կացնով հային սպանած հանցագործներին հերոսացնում է, միգուցե հենց Ադրբեջա՞նը փոխի իր Սահմանադրությունը, որպեսզի չհավակնի Հայաստանի Հանրապետության տարածքի մեծամասնությանը, որ չխոսի, թե Հայաստանը պետք է ընդամենը 10–12 հազար քկմ լինի՝ անկլավային կարգավիճակով Ադրբեջանի ներսում: Մենք էլ կարող ենք առաջարկությունով հանդես գալ ու ասել, որ Ադրբեջանը պետք է փոխի իր զինանշանը եւ կացինը դարձնի զինանշան, իսկ քանի որ ադրբեջանցի թուրքերի ձեւավորման մեջ էական դեր են խաղացել սեւ եւ սպիտակ ոչխարները, այսինքն՝ թուրքական ցեղերի դրոշների վրա սեւ եւ սպիտակ ոչխարներ էին պատկերված, նաեւ դրոշը կարող են փոխել ու Ադրբեջանի դրոշի վրա սեւ ու սպիտակ ոչխար տեղադրել՝ ըստ իրենց ծագումնաբանության: Մյուս կողմից` մեզ համար օգտակար է այն, որ Ադրբեջանը երբ որ ընդունել է հիմնադիր փաստաթղթերը, հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց, այսինքն՝ դա նշանակում է, որ ե՛ւ Նախիջեւանի, ե՛ւ Արցախի վրա որեւէ հավակնություններ չունեն, որովհետեւ այդ տարածքները միայն Խորհրդային ժամանակահատվածում են ապօրինի ձեւով կցվել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода