Անի Կարապետյանի գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ին
ՆերքաղաքականԵրեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Երեւան, Արշակունյաց պողոտա 24/1) մարտի 4-ին, ժամը՝ 16:00-ին տեղի կունենա քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ դեմ հարուցված քրեական գործի դատական նիստը:
Հիշեցնենք, որ գործը մակագրվել է դատավոր Ժորա Չիչոյանին: Նախորդ անգամ դատական նիստը չէր կայացել՝ մեղադրող դատախազի բացակայության պատճառով: Ա. Կարապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ մեղադրելով ՀՀ Քր. օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ատելության քարոզ:
Ըստ Քննչական կոմիտեի հայտարարության, կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հավաքի վերաբերյալ Անի Կարապետյան անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում գրառումներ են կատարվել, որոնք առերեւույթ պարունակում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ