Պետք է փորձենք ամեն ինչ անել, որ կասեցնենք այս անկումը. Մինասյան
ՆերքաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր կոմիտեի անդամ, երկար տարիներ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարած ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ գնահատմամբ` «թուրք-ադրբեջանական գործակալների կողմից իշխանությունը զավթելուց հետո, իրականացվեց թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիրը` Արցախի ադրբեջանականացում եւ Հայաստանի էրմենիստացում»:
— Առաջինն իրենց հաջողվել է իրականացնել, հիմա ամբողջ թափով ծրագրի երկրորդ մասն են իրականացնում: Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ կասեցնենք այս անկումը, որովհետեւ 2018 թվականից հետո հետեւողականորեն ամեն ինչ քանդվել է: