Iravunk.com | Նիկոլը երեւի մենակ ուտի Մուրի «եփած կաշան»
Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ) Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտով Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն Պետրոսյան Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը ԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունի Պատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունը Մայիսի 9-ին քայլերթը կհասնի Երևան

Նիկոլը երեւի մենակ ուտի Մուրի «եփած կաշան»

Վերլուծություն

­Թե ինչ է ակ­նար­կում Ա­լիե­ւը՝ ա­նոն­սա­վո­րե­լով Բաք­վի բեր­դում գտնվող Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յա­նի եւ Լե­ւոն Մ­նա­ցա­կան­յա­նի հետ «հար­ցազ­րույ­ցը», դժվար չէ հաս­կա­նալ։ Ինչ­պես Ա­րա­յի­կը, այն­պես էլ Լե­ւո­նը տի­րա­պե­տում են 44-օր­յա պա­տե­րազ­մից սկսած, 1-օր­յա պա­տե­րազ­մով վեր­ջաց­րած ողջ տե­ղե­կատ­վութ­յա­նը: Ա­րա­յի­կը նաեւ տի­րա­պե­տում է այդ ա­մե­նի քա­ղա­քա­կան եւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­ղադ­րի­չին, հա­մե­նայն­դեպս՝ դրա Ար­ցա­խին վե­րա­բե­րող հատ­վա­ծին: Եվ այն, որ Ա­լիե­ւը ա­նոն­սա­վո­րե­լով Ա­րա­յի­կի եւ Լե­ւո­նի հետ հար­ցազ­րույ­ցը, այդ ա­մե­նը կա­խում է Նի­կո­լի գլխին, կաս­կած չի հա­րու­ցում: Ին­չի՞ հա­մար, եւ ռուս­ներն այս­տեղ դեր ու­նե՞ն, ա­հա սրանք են հիմ­նա­կան հար­ցե­րը:

ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՔԻԱԹԱԳԻՐԸ

­Բայց սկսենք փաս­տի հի­շե­ցու­մից, որ սկսած Մ­յուն­խե­նի վեր­ջին գա­գա­թա­ժո­ղո­վից եւ այն­տեղ Նի­կո­լի եւ MI-6-ի շեֆ Ռի­չարդ Մու­րի «ա­ռեղծ­վա­ծա­յին» հան­դի­պու­մից, Հա­յաս­տա­նի շուրջ զար­գա­ցում­նե­րը տե­ղա­փոխ­վել են ո­րա­կա­կան նոր փուլ: Այս ըն­թաց­քում է, որ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը գնա­ցին ռուս­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կտրուկ սրման, եւ երբ դա նա­յում ենք այն պարզ տե­սանկ­յու­նից, որ նման կուր­սը միայն հսկա­յա­կան վտանգ­ներ է խոս­տա­նում մեր երկ­րին, մեկ եզ­րա­կա­ցութ­յուն դառ­նում է գե­րիշ­խող. միաց­վել է բրի­տա­նա­կան, ա­վե­լի կոնկ­րետ՝ անգ­լո­սաք­սո­նա­կան հեր­թա­կան ծրա­գի­րը, ո­րի գերխն­դիրն է հնա­րա­վո­րինս շուտ ռուս­նե­րին Հա­յաս­տա­նից դուրս մղե­լը: Հաս­կա­նա­լի է, ռուս­նե­րին հե­ռաց­նե­լու հա­մար նախ պետք է Հա­յաս­տա­նի ներ­քին դաշ­տում քա­րոզ­չա­կան հար­ցեր լու­ծել: Բանն այն է, որ ա­մեն մի ող­ջա­միտ, ա­սենք նաեւ ոչ ող­ջա­միտ ՀՀ քա­ղա­քա­ցի միան­գա­մայն պարզ տես­նում է ռուս­նե­րի հե­ռա­նա­լու հե­տե­ւան­քը. Հա­յաս­տանն ան­մի­ջա­պես կվե­րած­վի թուրք-ա­զե­րիա­կան ներ­խուժ­ման օբ­յեկ­տի, էլ չա­սած ռու­սա­կան շու­կան կորց­նե­լու տնտե­սա­կան կոր­ծա­նա­րար բա­ղադ­րի­չը: Հս­կա­յա­կան աղ­մուկ ա­ռա­ջա­ցավ թե­կու­զեւ միայն Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յու­նից, թե «սա­ռեց­րել ենք ՀԱՊԿ-ում Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցութ­յու­նը»: Իսկ թե ինչ պայթ­յուն կլի­նի, նի­կոլ­յան վար­չա­խումբն այդ դեպ­քում ինչ­պես կդի­մա­նա, ե­թե սկսեն ու­ղիղ խո­սել նաեւ ռու­սա­կան բա­զան հե­ռաց­նե­լու մա­սին, դա կա­րե­լի է են­թադ­րել: Այ­սինքն, պետք էր մարդ­կանց հա­մո­զել, թե` չէ, անվ­տան­գա­յին հար­ցեր ենք լու­ծում, Ֆ­րան­սիան կգա մեզ պաշտ­պա­նե­լու: Ա­պա, Միր­զո­յան Ա­րոն սկսեց թուր­քա­կան մա­մու­լում (հեր­թա­կան հաս­տա­տու­մը, թե ինչ խղճուկ վի­ճա­կի է հա­սել մեր եր­կի­րը, եւ ի­րա­կա­նում ով­քեր են մեր ղե­կա­վա­րութ­յուն կոչ­ված­նե­րը) պաշ­տո­նա­պես ա­ռաջ տա­նել ԵՄ-ին ան­դա­մակ­ցե­լու գա­ղա­փարը, թե. «Հաշ­վի առ­նե­լով բո­լոր այն մար­տահ­րա­վեր­նե­րը, ո­րոնց բախ­վել ենք վեր­ջին ե­րեք-չորս տա­րի­նե­րի ըն­թաց­քում, Հա­յաս­տա­նում ակ­տի­վո­րեն քննարկ­վում են նոր հնա­րա­վո­րութ­յուն­ներ։ Գաղտ­նիք չեմ բա­ցա­հայ­տի, ե­թե ա­սեմ, որ այս շար­քում կա նաեւ ԵՄ ան­դա­մակ­ցութ­յան գա­ղա­փա­րը։ Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուր­դը եվ­րո­պա­կան նկրտում­ներ ու­նի...»:

­Հաս­կա­նա­լի է, խա­բում է Ա­րոն. Հա­յաս­տա­նում, բա­ցի իշ­խա­նա­կան կլա­նից, ԵՄ ան­դա­մութ­յան հե­քիաթ­նե­րի մա­սին ե­րե­ւի միայն «լա­փա­մա­նից» օգտ­վող­ներն են խո­սում: Ա­սենք, նրանք ան­գամ հաս­կա­նում են, որ ոչ մե­կը ԵՄ-ում Հա­յաս­տա­նին չի սպա­սում՝ մի շարք օբ­յեկ­տիվ եւ սուբ­յեկ­տիվ պատ­ճառ­նե­րով: Էլ չա­սած, որ մեծ հարց է՝ այդ ԵՄ-ն վա­ղը-մյուս օ­րը կլի­նի՞: Բայց քա­րո­զում են՝ փոր­ձե­լով հա­մո­զել, թե ռու­սա­կան շու­կան չլի­նի, Եվ­րո­պա­յում կհայտն­վենք, շատ լավ կապ­րենք: Սո­վո­րա­կան հե­քիաթ, որին հա­վա­տա­լով, աչք­նե­րիս ա­ռաջ Ուկ­րաի­նան այս վի­ճա­կում հայտն­վեց: Ա­սենք, 100 տա­րի ա­ռաջ Հա­յաս­տա­նը եւս մի ան­գամ այդ վի­ճա­կում հայտն­վել է՝ բրի­տա­նա­կան հե­քիաթ­ներ, ո­րի արդ­յուն­քում եր­կի­րը ոչն­չա­ցու­մից մի կերպ փրկվեց:

Եվ այն, որ հի­մա էլ այդ նույն հե­քիաթ­ները եւ նույն ի­մաս­տով՝ Հա­յաս­տա­նին Ռու­սաս­տա­նից պո­կե­լու, Թուր­քիա­յի մա­րիո­նետ դարձ­նե­լու եւ, խո­շոր հաշ­վով, Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի կա­պը կտրե­լու հա­մար, պարզ ցույց տվեց այս ա­մե­նին հա­ջոր­դած՝ Բ­րի­տա­նիա­յի պաշտ­պա­նութ­յան փոխ­նա­խա­րար Ջեյմս Հի­պի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ Լոն­դո­նը պատ­րաստ է ա­ջակ­ցել Հա­յաս­տա­նին «Ռու­սաս­տա­նից ե­կող սպառ­նա­լիք­նե­րի» դեպ­քում: Պա՞րզ է. Բ­րի­տա­նիան մտա­ծում է ոչ թե Հա­յաս­տա­նին թուրք-ա­զե­րիա­կան, այլ՝ «Ռու­սաս­տա­նի սպառ­նա­լիք­ներց» «պաշտ­պա­նել»: Ու քա­նի որ Բ­րի­տա­նիան այս պա­հին «պլին­տու­սի» կար­գի ռազ­մա­կան պո­տենց­իալ ու­նի, թե­րեւս, հաս­կա­նա­լի է, որ պատր­աստ­վում է Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նից «պաշտ­պա­նել» թուր­քա­կան պո­տենց­իա­լի հաշ­վին:

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

­Կարճ ա­սած, թե ուր են Հա­յաս­տա­նը տա­նում Նի­կո­լը, մեր ներ­կա վի­ճա­կի հար­ցում նրա­նից ոչ պա­կաս մե­ղա­վոր ԱԽՔ Ար­մե­նը Գ­րի­գոր­յա­նը, Ա­րոն եւ մյուս­նե­րը, ե­րե­ւի ար­դեն նաեւ «ժե­խերն» են հաս­կա­նում, թեեւ այս ա­մե­նը տե­սա­նե­լի էր դեռ 44-օր­յա պա­տե­րազ­մի եւ դրան հա­ջոր­դած ժա­մա­նակ­նե­րում: Սա­կայն, ինչ­պես ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մեկ­նար­կից ի վեր, այն­պես էլ հի­մա խնդիրն այն չէ, թե ինչ է ու­զում կամ ա­նում նի­կոլ­յան թի­մը եւ ան­գամ՝ դրսի կա­ռա­վա­րիչ­նե­րը: Խնդ­րին այն է, թե Էր­դո­ղա­նը եւ նրա հե­տե­ւից՝ Ա­լիե­ւը պատ­րա՞ստ են գնալ ռուս­նե­րի, ա­սենք նաեւ Ի­րա­նի հետ ու­ղիղ բախ­ման, ո­րը 1920-21թթ.-ե­րի օ­րի­նա­կով ան­խու­սա­փե­լի կդառ­նա, ե­թե Ան­կա­րան գնա Հա­րա­վա­յին Կով­կասն իր վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լու ճա­նա­պար­հով: Օ­րերս խո­սակ­ցութ­յուն­ներ հայտն­վե­ցին, թե Թուր­քիան եւ ԱՄՆ-ն պայ­մա­նա­վոր­վել են, որ միա­սին են լու­ծե­լու հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան» հար­ցը: Սա­կայն այդ­պես էլ ո­րե­ւէ հստա­կութ­յուն չկա՝ ով­քեր են պայ­մա­նա­վոր­վել, որ­տեղ, ինչ­պես, եւ դա ա­վե­լի շատ նման­վում է բրի­տա­նա­կան ծագ­ման ֆեյ­քի:

Ի­րա­կա­նում բո­լոր ազ­դակ­նե­րը խո­սում են այն բա­նի օգ­տին, որ Էր­դո­ղա­նը սպա­սում է Պու­տի­նի` Թուր­քիա կա­տա­րե­լիք այ­ցին, ո­րը ծրագր­ված է ՌԴ-ում մոտ մեկ շա­բա­թից կա­յա­նա­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո: Ու ա­սել, թե Ան­կա­րան առն­վազն մինչ այդ կգնա այն­պի­սի կտրուկ քայ­լի, ինչ­պի­սին է Հա­րա­վա­յին Կով­կա­սը նվա­ճե­լու հա­մար Վա­շինգ­տո­նի հետ դա­շինք կազ­մե­լը, ո­րը ե­րաշ­խա­վո­րում է ծայ­րա­հեղ թշնա­մութ­յուն Մոսկ­վա­յի հետ, քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակ է թվում:

Արդ­յուն­քում, թեեւ Բ­րի­տա­նիան, ինչ­պես 100 տա­րի ա­ռաջ, հի­մա նո­րից խոս­տա­նում է՝ «Ա­րեւ­մուտ­քը ձեզ կօգ­նի», սա­կայն ե­րե­ւի նի­կոլ­յան թիմն էլ է հաս­կա­նում (բա­ցա­ռութ­յամբ, ի­հար­կե, դրսից «աշ­խա­տա­վարձ ստա­ցող­նե­րի», ո­րոնց խնդի­րը ոչ թե հաս­կա­նալն է, այլ՝ հանձ­նա­րա­րութ­յու­նը կա­տա­րե­լը), որ «Բ­րի­տա­նա­կան նա­վերն այս ան­գամ էլ դժվար թե հա­յաս­տան­յան լեռ­նե­րը մագլ­ցեն», ա­ռա­վել եւս, որ Լոն­դոնն այս պա­հին վա­ճա­ռում է իր նա­վե­րը՝ ֆի­նան­սա­կան խնդիր­նե­րի պատ­ճա­ռով: Իսկ ե­թե այդ չե­ղած «նա­վերն» ա­մե­նա­տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի ձե­ւով չհայտն­վեն «հայ­կա­կան լեռ­նե­րում», ա­պա Մու­րի ե­փած այս նոր կա­շա­յի ողջ կուժն ու կու­լան հենց հա­յաս­տան­յան վեր­նա­խա­վի գլխին է կոտր­վե­լու, ա­ռա­վել եւս, որ միան­գա­մայն կոշտ եւ հե­տա­գա գեր­կոշ­տա­ցում խոս­տա­ցող ռեակ­ցիա ար­դեն կա:

ԱՐԱՅԻԿԻ «ՏՈՆՆԱՅԱՆՈՑ ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԸ»

­Նի­կո­լի հիմ­նա­կան խնդիրն այն է, որ չնա­յած տե­ւա­կան ժա­մա­նակ է, որ Ա­րեւ­մուտ­քը խոս­տա­նում է լու­ծել Ա­լիե­ւի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու հար­ցը, սա­կայն, ինչ­քան էլ որ Ա­լիեւն իր արտ­գործ­նա­խա­րա­րին Գեր­մա­նիա ու­ղար­կեց՝ Ա­րո­յի հետ հան­դիպ­ման, սա­կայն, ինչ­պես են­թադ­րել էինք, այդ լու­ծու­մը չկա ու չկա: Դա մեկ բան է նշա­նա­կում՝ Ա­լիե­ւը մնում է իր այն դիր­քե­րին, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կա­րող է կնքվել միայն Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յամբ կամ ա­ռանց ո­րե­ւէ միջ­նոր­դի: Թե ինչ է նշա­նա­կում երկ­րորդ տար­բե­րա­կը Հա­յաս­տա­նի հա­մար, աչք­նե­րիս ա­ռաջ է. թեեւ ըն­թա­նում է փոխ­վար­չա­պետ­նե­րի երկ­կողմ ձե­ւա­չա­փով բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց, սա­կայն դրանց ժա­մա­նակ, ինչ­պես ցույց տվեց ան­հա­պաղ չորս գյուղ հանձ­նե­լու Բաք­վի պա­հան­ջը, ամ­բողջ գոր­ծըն­թա­ցը հիմն­ված է հենց նման միա­կող­մա­նի պա­հանջ­նե­րի վրա: Այն պարզ պատ­ճա­ռով, որ սահ­մա­նա­զա­տում աս­վա­ծը են­թադ­րում է ա­զե­րի­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ մնա­ցած հա­յաս­տան­յան հո­ղե­րի վե­րա­դարձ, սա­կայն Բա­քուն կտրուկ մեր­ժում է դա՝ սպառ­նա­լիք­նե­րով իր պա­հանջ­ներն ա­ռաջ տա­նե­լով:

Իր խոս­քե­րում նման ի­րա­վի­ճա­կը նշա­նա­կո՞ւմ է, որ գնա­լով պա­հանջ­նե­րը կոշ­տաց­նե­լով, Ա­լիե­ւը ցույց է տա­լիս, որ միակ ռեալ բա­նակ­ցա­յին հար­թա­կը նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար է մնում Մոսկ­վան: Մի­գու­ցե: Սա­կայն Նի­կո­լի հա­մար դա բան չի փո­խում, հաշ­վի առ­նե­լով, որ ի­րա­կա­նում շատ պարզ ի­րա­վի­ճա­կի ա­ռաջ է կանգ­նած: Կրկ­նենք. ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թա­կը մնում է փակ, եւ այն բա­ցե­լու խոս­տում­նե­րը չեն կա­տար­վում: Երկ­կողմ բա­նակ­ցա­յին հար­թա­կը այն­պի­սի խնդիր­ներ է ա­ռաջ քա­շում, որ դրանք ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կում խոս­տա­նում են շատ լուրջ պայթ­յուն­ներ: Մ­նում է ռու­սա­կան հար­թա­կը, բայց այս­տեղ էլ ա­րեւմտ­յան ճնշում­նե­րի, թե­րեւս ա­վե­լի շուտ՝ կոմպ­րո­մատ­նե­րի խնդիրն է:

­Նի­կոլն այս օ­րե­րին փոր­ձում է ակ­տի­վաց­նել Ի­րա­նի ուղ­ղութ­յու­նը՝ մե­կը մյու­սի հե­տե­ւից պատ­վի­րակ­ներ գոր­ծու­ղե­լով: Ան­գամ հա­սան փո­խարտ­գործ­նա­խա­րար­նե­րի մի­ջո­ցով հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յան, թե՝ «Կող­մե­րը քննար­կել են երկ­կողմ, տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րին վե­րա­բե­րող ա­մե­նա­կար­եւոր հար­ցե­րը», հաս­տա­տել, որ պետք է զար­գաց­նել երկ­կողմ հա­րա­բե­րութ­յու­նները, իսկ տա­րա­ծաշր­ջա­նա­յին խնդիր­նե­րը լու­ծել բա­ցա­ռա­պես խա­ղաղ մի­ջոց­նե­րով: Բայց այն պա­րա­գա­յում, երբ Նի­կո­լի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի արդ­յուն­քում ՆԱՏՕ-ն կա­րող է հայտն­վել Ի­րա­նի սահ­ման­նե­րին, ա­պա Թեհ­րա­նից շատ բան սպա­սել էլ չես կա­րող:

Եվ ա­հա այս­տեղ է, որ ի հայտ ե­կավ Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յա­նի թե­ման: Հի­շեց­նենք, ՀԱՊԿ-ի «ան­դա­մութ­յան սա­ռեց­ման» մա­սին նի­կոլ­յան հայ­տա­րա­րութ­յանն ի պա­տաս­խան, Լավ­րո­վը խո­սեց նաեւ պա­տե­րազ­մի դա­դա­րեց­ման եւ Շու­շին հանձ­նե­լու պատ­մութ­յան մա­սին՝ պարզ ակ­նար­կե­լով, որ ի­րենք էլ կոմպ­րո­մատ­նե­րի պա­կաս չու­նեն: Եվ այն, որ Ա­րա­յի­կը եւ Լե­ւո­նը «տոն­նա­նե­րով» կոմպ­րո­մատ­նե­րի են տի­րա­պե­տում, կրկնենք, հաս­կա­նում են բո­լո­րը: Ու­րեմն պա­տա­հա­կա՞ն էր, որ Լավ­րո­վի նշված բա­ցա­հայ­տում­նե­րին զու­գա­հեռ, ի հայտ ե­կավ Ա­րա­յի­կի եւ Լե­ւո­նի «հար­ցազ­րույ­ցի» թե­ման. սո­վո­րա­բար նման պա­տա­հա­կա­նութ­յուն­ներ, այն էլ նման մեծ խա­ղում, չեն լի­նում: Իսկ ա­հա Ղա­զախս­տա­նի նա­խա­գահ Տո­կաե­ւը Բա­քու մեկ­նե­լուց ա­ռաջ հու­շեց, թե խոսքն ին­չի մա­սին է՝ «Ղա­զախս­տա­նը շա­հագրգռ­ված է Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի միջեւ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի շու­տա­փույթ կնքմամբ»: Ու ե­թե այս պա­հին կա մեկ ռեալ հար­թակ, որ­տեղ դեռ հնա­րա­վոր է պայ­մա­նա­գիր կնքել, թե­րեւս հաս­կա­նա­լի է, թե Տո­կաեւն ինչ է ակ­նար­կում:

Ի­հար­կե, Նի­կո­լը կա­րող է նաեւ ա­ռանց «ա­վե­լորդ ձե­ւա­կա­նութ­յուն­նե­րի» պար­զա­պես «տա­կից» հանձ­նել Բաք­վի պա­հան­ջած չորս գյու­ղը, ինչ­պես ե­ղավ Կա­պա­նի ճա­նա­պար­հի դեպ­քում: Սա­կայն նախ՝ ներ­հա­յաս­տանյան լար­վա­ծութ­յունն այս պա­հին մեծ մասշ­տաբ­նե­րի է հա­սել: Գու­մա­րած, դրան կհա­ջոր­դի հա­ջորդ «չորս գյու­ղը», հե­տո նո­րից, ո­րոն­ցից հե­տո, մեկ է, մնա­լու է այս նույն խնդիր­նե­րի ա­ռաջ: Ու նրա հետ միա­սին ողջ Հա­յաս­տա­նը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքներիԱլեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունիՊատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունըՄայիսի 9-ին քայլերթը կհասնի ԵրևանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք»ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն ՍիմոնյանՍեւանից երթը շարժվում է դեպի Երեւան՝ նոր երգի ներքոՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲագրատ Սրբազանի դեմ իշխանական քարոզչության հերթական ֆեյքըՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ 4-1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիԴուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԵրեւանը շտապում է սահմանազատման գործընթացում իր արևմտյան խնամակալներին տեսանելի արդյունքներ ցույց տալու նպատակով. Անդրեւ ԱրեշեւՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելուՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանըԺամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումԿոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին` սատար կանգնելու սրբազանի առաջնորդած շարժմանը. ՊողոսյանՈւր ես էթում, արա’, իիի. Աղազարյանը՝ իր ելույթի ժամանակ հեռացող գործընկերոջըԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան ՍարգսյանԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներՏարադրամի փոխարժեքները մայիսի 6-ինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում տեղի կունենա մայիսի 10-ին․ ԱԳՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղումՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը ՎաալըԱկանի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնություններըՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա ՓայտյանՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկելԻշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրաԲարենպաստ օր է գործարքներ կնքելու համար. մայիսի 6-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկել«Շիրակը հանուն հայրենիքի» անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթինՆիկոլն ամեն ինչ անում է, որ աուդենցիա ստանա, կամ առնվազն «ոտի վրա» երկու բառ փոխանակի Պուտինի հետ. «Կանչ»Փրկարարները հայտնաբերել են Աստղաձոր գյուղի հանդամասում մոլորված 10-ամյա երեխայինԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Կա՛մ հայությունը կպահպանի իր հավատքն ու պետականությունը, կա՛մ Հայաստանից կմնան բեկորներ՝ Նիկոլի գլխավորությամբ». ԳաբրեիլյանովՉխառնվել միտինգներին, տեսեք հա՜ փորձը փորձանք չբերի. Գործադիրից ներքին հրահա՞նգ է իջեցվելԲայդենը առաջիկա ընտրություններում կարող է իր տեղը զիջել նախկին կնուը` Միշել Օբամային. SpiegelԳլխացավը. Թաքնված անոթային խնդիր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода