Հայտնի է, թե ինչով են տարբերվում ՀՀ եւ Արցախի բնակչության անձնագրերը
ԹեմաԼեռնային Ղարաբաղի բնակիչներին կապույտ անձնագրերը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղ, այլ ոչ որպես քաղաքացիության հավաստում: Այս մասին տեղեկանում ենք Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից.
-«Այս մասին ՀՀ կառավարությունը նաև դիրքորոշում է արտահայտել ՄԻԵԴ-ում։ Առկա է ՄԻԵԴ-ի 2007 թվականի վճիռը, որտեղ ուղղակիորեն մեջբերված է ՀՀ կառավարության դիրքորոշումն առ այն, որ տրամադրվել են կապույտ անձնագրերը ԼՂ բնակչությանը որպես ճամփորդական փաստաթուղթ և ոչ որպես քաղաքացիության հավաստում: Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրվող անձնագրերի համար ընտրվել է մեկ հստակ -070 ծածկագիր, որով նրանք տարբերակվել են ՀՀ քաղաքացիներից և դրանք եղել են ճամփորդական փաստաթղթեր: