Iravunk.com | Դաշնակահար Վարդան Օվսեփյանը համերգներով հանդես կգա Երեւանում
Վստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ Բլինկենին վռնդել են Չինաստանից Հանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ Պետրոսյան Ռուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ) Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ Մկրտչյան Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդ Սպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրը Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի Ադրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)

Դաշնակահար Վարդան Օվսեփյանը համերգներով հանդես կգա Երեւանում

Տեսանյութեր

Ճանաչված դաշնակահար Վարդան Օվսեփյանը, որը 1994 թվականից ապրում և ստեղծագործում է արտերկրում, «ԹԻ ԷՄ փրոդաքշն»-ի հրավերով համերգներով կներկայանա Երևանում և կհանդիպի ուսանողների հետ:

Դաշնակահարը մարտի 26-ին ելույթ կունենա ՀԲԸՄ համերգասրահում թավջութակահար Արտյոմ Մանուկյանի և թմբկահար Կարեն Քոչարյանի հետ «Վարդան Օվսեփյան տրիո»-ով, մարտի 27-ին Օվսեփյանն առաջին անգամ հայրենիքում հանդես կգա մենանվագով. «Վարդան Օվսեփյան-սոլո» խորագրով երեկոն տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ մարտի 30-ին «Վարդան Օվսեփյան տրիո»-ն ելույթ կունենա Տիգրան Ձիթողցյանի «Արտ ստուդիո»-ում:

Վարդան Օվսեփյանն ասում է՝ մարտի 27-ին կայանալիք երեկոյին ազատ իմպրովիզացիա է սպասվում: Հնարավոր է՝ նաև կատարի հայտնի ջազ գործեր, անդրադառնա Միշել Լեգրանին: «Իմպրովիազացիան անմիջական կապ ունի այն մթնոլորտի հետ, որում դու ես. սենյակը, օդը, ունկնդիրը, տրամադրությունը նպաստում են իմպրովիզացիայի ընթացքին ու զարգացումներին»,- հավաստիացնում է երաժիշտը:

Օվսեփյանը պատմում է՝ 1950-ական թվականներին կոմպոզիտոր Գյունտեր Շուլերը հորինել է «Երրորդ հոսանք» տերմինը: «Առաջին երկու հոսանքները «Mainstream» են՝ դասականն ու ջազը, իսկ դրանց միաձուլումը երրորդ հոսանքն է: 1960-1970-ականներից այդ հոսանքը թուլացավ, և քչերն են այն ներկայացնում: ԱՄՆ-ում ավանգարդ երաժշտությունը գերակշռում է»,-նշում է դաշնակահարը, որը հենց այդ «Երրորդ հոսանք»-ը պահպանողներից է:

Նա չի մտածել, թե ինչ գույն ունի  իր երաժշտությունը: Ասում է՝ այն փոփոխական է: «Տարիներ առաջ կարծում էի՝ պասիվ գույներն են գերակշռում, բայց հիմա շատ բան է փոխվել»,- ընդգծում է երաժիշտը:

Օվսեփյանն այժմ ապրում է Լոս Անջելեսում, դասավանդում է Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում (CalArts), սակայն չի կորցնում կապը հայրենիքի հետ: Պարբերաբար վերադառնում է Հայաստան՝ ներկայանալով բազմաբնույթ համերգային ծրագրերով:

2023 թվականին Վարդան Օվսեփյանը մի շարք ելույթներ է ունեցել «Ամառային ջազ արձակուրդները Հայաստանում» նախագծի շրջանակում և մի քանի համերգներով հանդես եկել ոչ միայն Երևանում, այլև Դիլիջանում, Կապանում, Գյումրիյում, Ստեփանավանում և Վանաձորում և վարպետաց դասեր անցկացրել Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում: Այդ տարի Վարդան Օվսեփյանի հետ Հայաստան է այցելել նաև հանրաճանաչ բանդոլինահարուհի Էվա Սքոուն:

«Հայ ունկնդրի հետ հանդիպումն ինձ չի անհանգստացնում: 2008 թվականից երկու կամ երեք տարին մեկ գալիս եմ Հայաստան և չեմ կորցնում կապը հանդիսատեսի հետ: Նախորդ տարվա հուլիսին նաև մարզերում ենք համերգներով հանդես եկել: Ինձ համար առանձնահատուկ է Լոռվա մարզը, քանի որ հայրս լոռեցի է. մանկությունս է այնտեղ անցել»,-պատմում է նա:

Վարդան Օվսեփյանը բարձրագույն կրթություն է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Էստոնիայի երաժշտության ակադեմիայում, Հելսինկիի ջազի կոնսերվատորիայում և Բերկլիի երաժշտության քոլեջում։

Վաղ տարիքից հրապուրված է եղել արևմտյան դասական երաժշտությամբ և ջազով: Մշտապես յուրատիպ ուղիներ է փնտրել իր ստեղծագործություններում ու իմպրովիզներում երաժշտական այդ խաչասերումները ներառելու համար։ Արդյունքում՝ 2005 թվականին ձևավորվել է «VOCE» ոչ փոքր կամերային անսամբլը, որը կենտրոնացած է երաժշտական պատմվածքի կինեմատոգրաֆիական մոտեցումների վրա։ Երկար տարիների ընթացքում Օվսեփյանը զարգացրել է ուշագրավ անկյունային երկրաչափական աշխարհ՝ կապված շախմատում իր փորձառության և մինիմալիզմի, ժամանակակից ճարտարապետության հանդեպ ունեցած հետաքրքրվածության հետ, ինչը հանգեցրել է երկու գրքերի հրատարակմանը՝ «Հայելային վարժություններ» («Mirror Exercises», 2011) և «Պերմուտացիոն ուսումնասիրություններ» («Permutation Studies», 2020)։

Մեկ այլ կարևոր իրողություն է Տատյանա Պառայի հետ «Ֆրակտալ սահման» («Fractal Limit») դուետի ստեղծումը, որը միջազգային լայն ճանաչում է ձեռք բերել։ Այդ նախագիծն ի ցույց է դնում Վարդան Օվսեփյանի ուշագրավ տեխնիկական վարպետությունը և բազմաձայն հյուսվածքներ կերտելու հմտությունը։ Բացի «VOCE»-ից և «Fractal Limit»-ից Օվսեփյանը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Միք Գուդրիքը, Փիթեր Էրսքինը, Ջերի Բերգոնզին, Թիմ Միլլերը, Բեն Մոնդերը, Դեյվիդ Բիննին և թողարկել է 20-ից ավելի ալբոմ, այդ թվում՝ նաև որպես առաջատար կատարող։

Վերջին շրջանի պարգևներից են «Fractal Limit»-ին շնորհված առաջին մրցանակը «Achava Jazz Award»-ում (Էրֆուրտ, Գերմանիա, 2017 թ․), Կամերային երաժշտության ամերիկյան դրամաշնորհը «Ջազային նոր ստեղծագործություններ» ծրագրի համար (Նյու Յորք, ԱՄՆ, 2017 թ․), որը ֆինանսավորում է «Դորիս Դյուք» բարեգործական հիմնադրամը։

«Վարդանը բերում է իր սեփական հնչյունը և բաղադրատարրերը: Ես երբևէ չեմ լսել մեկ այլ երաժշտի, որը նման կլինի նրան հարմոնիայի իմացության և մեղեդու ներազդեցության տեսանկյունից: Ենթադրում եմ, որ նա իսկական սենսացիա կառաջացնի»,-ասել է Փիթեր Էրսքինը։                                    

«Հնարավորություն ունենալով նվագել (և ձայնագրվել) նրա հետ՝ ես կարող եմ միայն ասել, որ նա որակական հատկանիշների մի ամբողջ բազմություն է»,-նշել է Միք Գուդրիքը։



Վստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода