Iravunk.com | Քիչ հավանական է, որ Նիկոլի քարոզած լայնամասշտաբ պատերազմը կլինի
Ճշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ Սրբազան Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ) Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ) Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտով Պլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն Պետրոսյան Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը ԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունի

Քիչ հավանական է, որ Նիկոլի քարոզած լայնամասշտաբ պատերազմը կլինի

Վերլուծություն

­Նի­կո­լա­կան թի­մը, ան­ձամբ Նի­կո­լի ներգ­րավ­մամբ, շա­րու­նա­կում է ակ­տիվ քա­րո­զը, որ ե­թե չորս գյու­ղը չտանք, Ա­լիե­ւը լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազմ կսկսի: Ա­վե­լին, որ ե­թե ան­գամ այդ չորս գյու­ղը տանք, դա ե­րաշ­խիք չէ, որ Ա­լիե­ւը պա­տե­րազմ չի սկսե­լու:

ԵԹԵ «ԳՈՂԸ ՏԱՆԻՑ Է»

Ի­հար­կե, պա­տե­րազ­մա­կան այդ քա­րոզ­նե­րը մեկ պարզ հարց են ա­ռաջ քա­շում՝ այդ ե՞րբ էր նի­կոլ­յան թի­մից ճիշտ խոսք լսվել, որ հի­մա նրանց պա­տե­րազ­մա­կան քա­րոզ­նե­րը պետք է հա­լած յու­ղի տեղ ըն­դու­նել: Ա­ռա­վել եւս, որ նման քա­րոզ­նե­րը ձեռն­տու են Նի­կո­լին. այս ան­գամ պետք է Հա­յաս­տա­նի պաշ­տո­նա­կան տա­րածք­նե­րի մեջ մտնող հո­ղեր նվի­րի թշնա­մուն, եւ բա­ցատ­րութ­յուն­նե­րը, որ ե­թե չտանք, պա­տե­րազմ կլի­նի, ի­րեն «ար­դա­րաց­նե­լու» հա­մար են: Միայն թե այս ֆո­նին ա­մե­նա­տա­րօ­րի­նա­կը հա­յաս­տան­յան ընդ­դի­մա­դիր (կամ ընդ­դի­մա­դի­րի դիր­քե­րից հան­դես ե­կող) տար­բեր գոր­ծիչ­նե­րի եւ վեր­լու­ծա­բան­նե­րի դիր­քո­րո­շումն է, ո­րը քիչ բա­նով է տար­բեր­վում նի­կոլ­յան թի­մի ա­սած­նե­րից: Այն է՝ Ա­լիե­ւը պատ­րաստ­վում է պա­տե­րազ­մի, ու այդ չորս գյու­ղը տալ-չտալն այդ հար­ցում էա­կան չէ:

­Սա­կայն այս բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի ֆո­նին մեկ հարց է բաց մնում. ո´չ նի­կո­լա­կան կող­մի, ո´չ­ էլ ընդ­դի­մա­դիր թեւի` «պա­տե­րազմ կլի­նի» դիր­քո­րոշ­ման կրող­նե­րը չեն բա­ցատ­րում, թե ին­չո՞ւ պետք է Ա­լիե­ւը գնա մասշ­տա­բա­յին պա­տե­րազ­մի: Այ­սինքն, ո՞րն է Ա­լիե­ւի ու­զա­ծը, որ Հա­յաս­տան առ­հա­սա­րակ չլի­նի՞, որ այն բո­լոր տա­րածք­նե­րը, ո­րոնք ԽՍՀՄ-ի վեր­ջին քար­տեզ­նե­րով ներ­կա­յաց­վում էին Ադր­բե­ջա­նի տա­րածք, հե՞տ վերց­նի, թե՞ ու­զում է ի­րե­նով ա­նել Ս­յու­նիքն ու հաս­նել Սե­ւան: Չ­նա­յած, երբ խոս­վում է պա­տե­րազմ լի­նել-չլի­նե­լուց, ա­ռաջ­նա­յինն ան­գամ այն չէ, թե ինչ է ու­զում Ա­լիե­ւը. նա մի­գու­ցե ցան­կա­նա ոչ միայն Հա­յաս­տա­նը, այլ ողջ երկ­րա­գունդն ի­րե­նը լի­ներ: Ա­մե­նա­կա­րե­ւորն այն է, թե նրա ցան­կութ­յու­նը, ինչ­պես հայտ­նի ֆիլ­մում է աս­վում, որ­քա­նո՞վ է հա­մա­պատաս­խա­նում ռեալ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի հետ: Այ­սինքն, ե­թե Ա­լիեւն այս պա­հին ու­նի թվարկ­ված բո­լոր ցան­կութ­յուն­նե­րը, ընդ­հուպ՝ ողջ Հա­յաս­տա­նը գրա­վե­լը, դա նրա տե­սանկ­յու­նից ի­րա­տե­սա­կա՞ն է:

Ու­րեմն, ո՞րն է Հեյ­դա­րո­վի­չի ցան­կութ­յուն­նե­րի եւ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի վեր­ջա­կե­տը, հա­նուն ո­րի նա պատ­րաստ է նոր պա­տե­րազ­մի: Այդ հար­ցի պա­տաս­խանն է, որ, կրկնում ենք, ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կում այդ­պես էլ հո­դա­բաշխ բա­ցատ­րութ­յուն չի տրվում: Իսկ դա հարց է ա­ռաջ բե­րում՝ իսկ ո՞վ է ա­սել, որ Ա­լիեւն ար­դեն այդ վեր­ջա­կե­տին չի հա­սել: Կամ մոտ է դրան, որ մասշ­տա­բա­յին պա­տե­րազմն ա­նի­մաստ է, եւ մնա­ցա­ծին փոր­ձում է հաս­նել քա­րոզ­չա­կան ճնշում­նե­րի մի­ջո­ցով: Քա­նի դեռ Հա­յաս­տա­նում Նի­կոլ կա, որը Հա­յաս­տա­նը իր միակ ռեալ դաշ­նակ­ցից հե­ռաց­նե­լու եւ Ա­րեւ­մուտք խա­ղա­լու կուր­սի մեջ է, ին­չը ճնշում­նե­րի մի­ջո­ցով նոր տա­րածք­ներ պո­կե­լու հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս:

Ու­րեմն, Ա­լիե­ւը պատ­րա՞ստ է գնալ մասշ­տա­բա­յին պա­տե­րազ­մի: Ե­թե ըն­դու­նենք, որ նի­կոլ­յան խուն­տան ի­րոք հա­վա­տում է այդ սցե­նա­րին, ա­պա պետք է հի­շա­տակ­ված պարզ հար­ցի պա­տաս­խա­նը տալ՝ այդ դեպ­քում ո՞րն է Ա­րեւ­մուտք խա­ղա­լու ի­մաս­տը, ի­րոք հա­վա­տո՞ւմ են, որ փրկութ­յունն այն­տեղ է, թե՞ դրա­նով շա­րու­նա­կում են դի­տա­վոր­յալ թու­լաց­նել Հա­յաս­տա­նի դիր­քե­րը: Մեկ պա­տա­հա­կան օ­րի­նակ. օրերս ֆրան­սիա­կան Le Figaro-ն մեջ­բե­րեց Ֆ­րան­սիա­ցի գրող Սիլ­վեն Տե­սո­նի խոս­քը՝ կապ­ված Հա­րա­վա­յին Կով­կա­սի երկր­նե­րի նկատ­մամբ ԵՄ բարձ­րա­գույն մարմ­նի՝ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի քա­ղա­քա­կա­նութ­յան հետ. «Եվ­րո­պա­յի եր­կա­կի դիս­կուր­սը լրաց­նում է հայ­կա­կան ող­բեր­գութ­յու­նը։ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վը ցան­կա­նում է մի փոքր լաց լի­նել Եր­եւա­նի հետ, բայց շա­րու­նա­կում է մեծ ծա­վալ­նե­րով առեւ­տուր ա­նել Բաք­վի հետ՝ չհա­մա­ձայն­վե­լով, որ մե­կի հետ պայ­մա­նա­գիր կնքե­լը` մյու­սի մա­հա­պա­տիժն է»: Ե­թե ար­դեն ան­գամ Ֆ­րան­սիա­յում են պարզ հաս­կա­նում, որ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ներ­կա ա­րեւմ­տա­մո­լա­կան կուր­սը Հա­յաս­տա­նին պա­հում է կար­թը կուլ տված ձկան կար­գա­վի­ճա­կում, դա նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը չե՞ն հաս­կա­նում, որ հեր­թա­կան ան­գամ վա­զում են Բր­յու­սել:

Այս տա­րօ­րի­նակ ի­րա­վի­ճա­կը Միր­զո­յան Ա­րոն բա­ցատ­րում է այս­պես. «Մենք տես­նում ենք, որ, օ­րի­նակ, Միաց­յալ Նա­հանգ­նե­րը եւ Եվ­րա­միութ­յու­նը (ԵՄ) հիմ­նա­կան գոր­ծըն­կեր­ներն են։ Մենք նաեւ տե­սանք, որ ԵՄ-ն պատ­րաստ էր քա­ղա­քա­ցիա­կան ա­ռա­քե­լութ­յուն ու­ղար­կել, եւ սահ­մա­նին ի­րա­վի­ճա­կը զգա­լիո­րեն բա­րե­լավ­վեց: Ն­րանց ներ­կա­յութ­յու­նը մե­ծա­պես նպաս­տում է տա­րա­ծաշր­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի մա­սի խա­ղա­ղութ­յա­նը։ Ռու­սաս­տա­նը խա­ղա­ղա­պահ­ներ էր ու­ղար­կել 2020 թվա­կա­նին՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում անվ­տան­գութ­յան վե­րահսկ­ման հա­մար, սա­կայն մենք ա­կա­նա­տես ե­ղանք բազ­մա­թիվ հար­ձա­կում­նե­րի Հա­յաս­տա­նի սահ­մա­նի վրա»: Բայց ե­թե եվ­րա­դի­տորդ­նե­րի ներ­կա­յութ­յու­նը «սահ­մա­նին ի­րա­վի­ճա­կը զգա­լիո­րեն բա­րե­լա­վել» է, էլ ին­չո՞ւ է Նի­կո­լը խո­սում նոր պա­տե­րազ­մից՝ գրե­թե ան­խու­սա­փե­լիութ­յան ե­րանգ­նե­րով:

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆՆ Է՝ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

­Թե ի­րա­կա­նում ին­չու է դեռ այս լար­վա­ծութ­յու­նը շա­րու­նակ­վում, երբ ինչ­պես պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը, այն­պես էլ Բա­քուն միա­ժա­մա­նակ խո­սում են «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ա­ռա­ջըն­թա­ցից, կա­րե­լի է տես­նել նաեւ Ա­լիե­ւի օգ­նա­կան Հիք­մեթ Հա­ջի­եւի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նից. «Ադր­բե­ջա­նի մո­տե­ցումն այն է, որ խա­ղա­ղութ­յու­նը պետք է լի­նի Բաք­վի եւ Եր­եւա­նի միջեւ, քա­նի որ այս տա­րա­ծաշր­ջա­նը պատ­կա­նում է մեզ: Խա­ղա­ղութ­յու­նը Վա­շինգ­տո­նում, Բր­յու­սե­լում կամ Փա­րի­զում չէ»:

­Նույն թեզն է, ո­րը դեռ ան­ցած տա­րի հոկ­տեմ­բե­րի 12-ին Բիշ­քե­կում կա­յա­ցած Պու­տին Ա­լիեւ հան­դի­պու­մից ա­ռաջ ներ­կա­յաց­րել էր Հեյ­դա­րո­վի­չը. «Մենք ե­րախ­տա­գի­տութ­յամբ ենք ըն­դու­նում Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան միջ­նոր­դութ­յու­նը»: Դ­րա­նով նա մեր­ժել էր ա­րեւմտ­յան միջ­նոր­դութ­յու­նը հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով՝ որ­պես այ­լընտ­րանք ա­ռա­ջար­կե­լով. «Ե­թե Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան միջ­նոր­դութ­յու­նը մերժ­վի հայ­կա­կան կող­մից, կար­ծում եմ, որ այ­լընտ­րանք կա­րող են լի­նել Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի միջեւ ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­նե­րը»: Նի­կոլն էլ, հի­շեց­նենք, սրան զու­գա­հեռ մեկ­նել էր Գ­րա­նա­դա ու մինչ այ­սօր էլ մնում է «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը» միայն ա­րեւմտյան միջ­նոր­դութ­յամբ կնքե­լու դաշ­տում, թե ին­չու, հաս­կա­նում են բո­լո­րը:

Այս ա­միս­նե­րին ե­ղան մի շարք փոր­ձեր՝ Ա­լիե­ւին ա­րեւմտ­յան դաշտ տա­նե­լու ուղ­ղութ­յամբ: Սա­կայն Հա­ջի­եւի հի­շա­տակ­ած հայ­տա­րա­րութ­յու­նը ե­կավ եւս մեկ ան­գամ հաս­տա­տե­լու, որ այդ փոր­ձե­րը ո­րե­ւէ կերպ Բաք­վի վրա չեն ազ­դել:

­Թե ին­չու Նի­կո­լը չի գնում ռու­սա­կան բա­նակ­ցա­յին հար­թակ, դա էլ նոր բան չէ. Ա­րեւ­մուտքն ար­գե­լել է: Պատ­ճառն էլ է վա­ղուց հաս­կա­նա­լի. Բ­րի­տա­նիա­յի, ա­վե­լի կոնկ­րետ՝ անգ­լո­սաք­սո­նա­կան հա­մա­կար­գի հա­մար խո­շոր պար­տութ­յուն կլի­ներ, ե­թե ռուս­նե­րը վե­րա­կանգ­նեին Մեղ­րիի գծի նկատ­մամբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը: Իսկ Նի­կո­լին մնում է շա­րու­նա­կել դա հրամց­նել «Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան կո­րուստ» բա­ցատ­րութ­յան տակ:

Այ­սինքն, հա­նուն բրի­տա­նա­կան շա­հե­րի, հի­մա էլ սահ­ման­նե­րը, այդ թվում՝ Տա­վու­շի հայտ­նի գո­տին է հայտն­վել հար­վա­ծի տակ, եւ այդ գոր­ծըն­թա­ցը կշա­րու­նակ­վի: Մինչ­դեռ կա­րո՞ղ է ՀՀ ԱԳՆ-ն հեր­քել, որ Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի շրջա­նակ­նե­րում ստեղծ­ված կո­մու­նի­կա­ցիոն-սահ­մա­նա­զատ­ման խմբի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մեջ դեռ էն գլխից չէր ֆիքս­ված սահ­մա­նա­զա­տու­մը տա­րածք­նե­րի փո­խա­նակ­ման սխե­մա­յով ի­րա­կա­նաց­նե­լու տար­բե­րա­կը՝ այս կամ այն կող­մի հա­մար կո­մու­նի­կա­ցիոն խնդիր­ներ չստեղ­ծե­լու ի­մաս­տով:

Ու այս­քա­նից հե­տո ԵՄ-ում Հա­յաս­տա­նի մշտա­կան ​​ներ­կա­յա­ցու­ցիչ ոմն Տիգ­րան Բա­լա­յանը քա­րո­զում է՝ Ա­լի­եւի ռե­ժի­մը եւ ն­րա դաշ­նա­կից­նե­րը ցան­կա­նում են հար­ձակ­վել Հա­յաս­տա­նի վրա՝ փոր­ձե­լով խա­փա­նել հան­րա­պե­տութ­յան վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նի հան­դի­պու­մը ԱՄՆ պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բ­լին­քե­նի եւ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վար Ուր­սու­լա ֆոն դեր Լ­ա­յե­նի հետ: Լո՞ւրջ, իսկ ե­թե մինչ այդ հան­դի­պու­մը հար­ձա­կում չե­ղավ, սույն Բա­լա­յա­նը պատ­րա՞ստ է հրա­ժա­րա­կան տալ` որ­պես դի­տա­վոր­յալ ա­պա­տե­ղե­կատ­վութ­յուն տա­րա­ծող:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ի­րա­կա­նում այն քա­րոզ­նե­րը, թե Բ­լին­քե­նի եւ Ուր­սու­լա­յի հետ Նի­կո­լի հնա­րա­վոր հան­դի­պու­մը սար­սա­փեց­րել է Բաք­վին, նի­կոլ­յան թի­մի նոր հե­քիաթ­նե­րից է: Փոր­ձում են դրա­նով հա­մո­զել, թե, տե­սեք, ինչ կա­րե­ւոր հան­դի­պում է, որ Բաք­վում այդ վի­ճա­կի են հա­սել: Բայց ո­րե­ւէ հո­դա­բաշխ բա­ցատ­րութ­յուն չկա, թե այդ ի՞նչ ար­տա­սո­վոր բան են Նի­կո­լին ա­ռա­ջար­կե­լու, որն այդ­քան կսար­սա­փեց­ներ Ա­լիե­ւին: Ի­րա­կա­նում այս պա­հին Ա­րեւ­մուտ­քը Նի­կո­լին ան­գամ հստակ պա­հանջ­ներ չի կա­րող ներ­կա­յաց­նել: Ինչ ա­սել են, նա ա­նում է, եւ Ա­րեւ­մուտ­քի խնդիրն այս պա­հին Ա­լիե­ւի հետ է, ով, կրկնենք, հեր­թա­կան ան­գամ փաս­տեց, որ այլ դիր­քե­րում է: Իսկ Նի­կո­լի այս բրյու­սել­յան այ­ցը խնդիր է նրա­նով, որ այդ­պի­սով նա էլ իր հեր­թին է ֆիք­սում, որ իր հա­մար ա­ռաջ­նա­յին է մնում ա­րեւմտ­յան հար­թա­կը: Արդ­յուն­քում, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը շա­րու­նա­կում է հե­տաձգ­վել, եւ տե­սա­կա­նո­րեն, դա կա­րող է Ա­լիե­ւի հա­մար պա­տե­րազմ սկսե­լու դրդող գոր­ծոն լի­նել:

­Միայն թե դա, խո­շոր հաշ­վով, Ռու­սաս­տա­նի հա­մար նշա­նա­կում է երկ­րորդ ճա­կատ: Ի­րա­նի հա­մար՝ իր դեմ հար­ձակ­ման հնա­րա­վոր պլաց­դար­մի ստեղ­ծում: Այ­սինքն, ինչ­պես Մոսկ­վան, այն­պես էլ Թեհ­րանն իր հա­մար թշնա­ման­քին հա­վա­սար քայլ կհա­մա­րեն նման մասշ­տա­բա­յին պա­տե­րազ­մը՝ ռեալ հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Այ, հենց դա է այն տես­լա­կա­նը, թե Ա­լիե­ւը, ցան­կա­նա­լով հան­դերձ, կա­րո՞ղ է. ե­թե հաշ­վար­կել է Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ թշնա­մութ­յան հե­ռան­կա­րը, հա­մա­րում է, որ կա­րող է դրա «տա­կից դուրս գալ», պա­տե­րազմն էլ կդառ­նա միան­գա­մայն ռեալ: Ե­թե ոչ, մի­գու­ցե մանր հար­ձա­կում­ներ հնա­րա­վոր են, բայց ոչ ա­վե­լին:

 

 

 



Ճշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքներիԱլեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունիՊատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունըՄայիսի 9-ին քայլերթը կհասնի ԵրևանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք»ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն ՍիմոնյանՍեւանից երթը շարժվում է դեպի Երեւան՝ նոր երգի ներքոՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲագրատ Սրբազանի դեմ իշխանական քարոզչության հերթական ֆեյքըՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ 4-1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիԴուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԵրեւանը շտապում է սահմանազատման գործընթացում իր արևմտյան խնամակալներին տեսանելի արդյունքներ ցույց տալու նպատակով. Անդրեւ ԱրեշեւՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելուՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանըԺամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումԿոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին` սատար կանգնելու սրբազանի առաջնորդած շարժմանը. ՊողոսյանՈւր ես էթում, արա’, իիի. Աղազարյանը՝ իր ելույթի ժամանակ հեռացող գործընկերոջըԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան ՍարգսյանԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներՏարադրամի փոխարժեքները մայիսի 6-ինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում տեղի կունենա մայիսի 10-ին․ ԱԳՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղումՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը ՎաալըԱկանի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնություններըՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա ՓայտյանՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկելԻշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրաԲարենպաստ օր է գործարքներ կնքելու համար. մայիսի 6-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկել«Շիրակը հանուն հայրենիքի» անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթինՆիկոլն ամեն ինչ անում է, որ աուդենցիա ստանա, կամ առնվազն «ոտի վրա» երկու բառ փոխանակի Պուտինի հետ. «Կանչ»Փրկարարները հայտնաբերել են Աստղաձոր գյուղի հանդամասում մոլորված 10-ամյա երեխայինԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Կա՛մ հայությունը կպահպանի իր հավատքն ու պետականությունը, կա՛մ Հայաստանից կմնան բեկորներ՝ Նիկոլի գլխավորությամբ». ԳաբրեիլյանովՉխառնվել միտինգներին, տեսեք հա՜ փորձը փորձանք չբերի. Գործադիրից ներքին հրահա՞նգ է իջեցվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода