Iravunk.com | Եթե դուք չեք կարողանում ղեկավարել, հեռացե՛ք, գնացե՛ք, բա՛վ է. Գուրգեն Մելիքյան
Մինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրում Հայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել» Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով Կեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարության Սիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ Բալոբան Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավար Ադրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը Թուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին

Եթե դուք չեք կարողանում ղեկավարել, հեռացե՛ք, գնացե՛ք, բա՛վ է. Գուրգեն Մելիքյան

Տեսանյութեր

Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, լեզվաբան, արեւելագետ, իրանագետ, պրոֆեսոր ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ Տավուշի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ երեկ հանդես եկավ կարեւոր հայտարարությամբ: Պրոֆեսորը մասնավորապես ընդգծեց, որ ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, եւ մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում:

— Տավուշը մեր դարպասն է այսօր, եւ մենք պարտավոր ենք ե՛ւ Ոսկեպարը, ե՛ւ Կիրանցը, ե՛ւ Բաղանիսը պահելու: Բաղանիսը, Կիրանցը, Ոսկեպարը միայն ոսկեպարցիներինը չէ՛, նաեւ ի՛մն է, նաեւ ձե՛րն է, եւ յուրաքանչյուրս պարտավոր ենք պահելու հայրենիքի այդ հատվածը: Դա նույնն է, ինչ-որ Արագածոտնի մարզը, Կոտայքը, Գեղարքունիքը: Յուրաքանչյուրս պարտավոր ենք հայրենիքի ցանկացած սանտիմետր պահելու սրբությամբ: Մեր տղաները զոհվել են, որ ունենանք հայրենիք, միակողմանի զիջումը ոչինչ չի տալու մեզ, եւ մենք ստորացած վիճակում ենք լինելու: Խաղաղությունը յուրաքանչյուրիս է պետք, գիտենք խաղաղության արժեքը եւ գիտենք նաեւ այն արյան արժեքը, որ տղաները թափել են` գիտակցելով «մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն»: Ես ամբողջ էությամբ պայքարելու եմ հայրենի ամեն մի սանտիմետրի համար, առաջացած տարիքը կարեւոր չէ ինձ, հայրենիքն ամենաբարձր արժեքն է, որի համար պատրաստ եմ նաեւ կյանքով վճարել:

Պարոն Մելիքյան, այսօր քննարկման առարկա են դարձրել, թե դրանք ընդհանրապես` հայկակա՞ն գյուղեր են, թե` ոչ:

— Կարծում եմ` այնտեղի հուշարձաններն արդեն ասում են, որ հայկական են, կարիք չկա մենք ինքներս կասկածի տակ դնենք այն, ինչ մերն է: Հիմա Դադիվանքը մերն էր, թե՞ մերը չէր, Ծիծեռնավանքը մերն էր, թե՞ մերը չէր, 4-րդ դարի հուշարձան է: Իհարկե, մերն է, ու այսօր պղծում են մեր սրբավայրերը… Ուղղակի, պետք է արձանագրենք, որ ապաշնորհ մարդիկ չեն կարողանում պահել հայոց երկիրը: Ապաշնորհ մարդիկ են, որ թույլ են տալիս պղծելու մեր սրբությունները:

Ձեր հայտարարությունն ո՞ւմ է ուղղված, ի՞նչ եք ակնկալում, որ մարդիկ համախմբվեն Տավուշի պաշտպանության շո՞ւրջ:

— Այն բոլոր երիտասարդները, որ գնում են Տավուշ` Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս, ոգեւորում են, որ մարդն իր հայրենի տունը չվաճառի, այսինքն` իր հոգին չվաճառի: Այդտեղ միայն տան հարցը չէ, հողի հարցը չէ, տարածքի հարցը չէ, հայրենիքի հարց է: Ես ասացի նաեւ իմն է, նաեւ ձերն է այդ հողը, եւ մենք պարտավոր ենք պահելու: Երիցս փառք այդ երիտասարդությանը, որ ոտքի են կանգնել, որպեսզի հայրենի հողը պաշտպանեն:

Աղավնոն հանձնելուց առաջ եւս կոչեր էին հնչում, մարդիկ գնում էին այտեղ եւ հայտարարում, որ մնալու են ու պայքարեն: Բայց հետո այն հանձնվեց` առանց մի կրակոցի: Ի՞նչ պետք է անել, որ Ոսկեպարում, Կիրանցում, Բաղանիսում չկրկնվի նույն Աղավնոյի ճակատագիրը:

— Դուք ինձնից լավ գիտեք` ինչ պետք է անենք, պետք է կարողանանք ապաշնորհ մարդկանց ասենք` եթե դուք չեք կարողանում ղեկավարել, հեռացե՛ք, գնացե՛ք, բա՛վ է: Ինչքա՞ն զիջենք, իմ արժանապատվության գնով ես խաղաղություն չեմ ուզում: Միշտ հիշում եմ այն պարսիկներին, որոնք Բերձորում մեր Սուրբ Համբարձման եկեղեցու վրա կարդացին` «Թաղեցեալք լինիմք, եւ ո՛չ խոնարհիմք» կարգախոսը եւ ասացին` պարոն Մելիքյան, դուք հավերժական ժողովուրդ եք, եթե այդ կարգախոսը ձեր եկեղեցու վրա է գրված: Մենք պետք է մեր ոգին վերականգնենք, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Մի՛ անհանգստացեք, ես լիահույս եմ, որ Հայաստանը լինելու է եւ լինելու է հզոր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода