Տավուշից սահմանազատում սկսելու մասին վերջնական որոշում չկա, պետք է լինի կոնսենսուս բոլոր հարցերով
ՀասարակությունՍահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ մինչև վերջնական որոշումներ չլինեն, սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին որոշում չունենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Սահմանազատումն այդ հատվածից սկսելու մասով որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի։», - նշեց փոխվարչապետը։