UFC 300. ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ
ՍպորտԱպրիլի 14-ին, Հայաստանի ժամանակով առավոտյան 6։00-ին, Խառը մենամարտերի /MMA /թեթևագույն քաշային կարգում մինչև 70 կգ UFC դասակարգման 4֊րդ համար ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ /Հայաստան /ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայացած UFC 300 մրցաշարում տպավորիչ հաղթանակ տոնեց դասակարգման համար առաջին ազգությամբ բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ։ Վիճահարույց առաջին ռաունդից հետո, Արման Ծառուկյանը երկրորդ և երրորդ ռաունդներում ուներ առավելություն ու հաղթեց մրցավարների ոչ միաձայն որոշմամբ։ Մեր աչքից չվրիպեց մենամարտի ընթացքում բրազիլացի մարզիկի սխալ պահվածքը, նա հարվածներ էր հասցնում գլխով, ինչպես նաև ոտքով դեմքին, ինչը անթույլատրելի պահվածք է մարզիկի կողմից։ Արմանը դարձավ չեմպիոնի հավակնորդը ու մենամարտ կանցկացնի այս քաշային կարգում UFC չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ։ Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ ու կրել 3 պարտություն, Օլիվեյրան տարել է 34 հաղթանակ ու կրել 10 պարտություն։ Արմանը, տպավորիչ հաղթանակից հետո հայտնել է, որ կանցկացնի չեմպիոնական մենամարտ։ «Շնորհակալ եմ Օլիվեյրային, նա իսկական մարդ է։ Շնորհակալ եմ UFC ֊ին, այս հնարավորության համար, ես ցանկանում եմ մենամարտել տիտղոսի համար, ես կլինեմ դիվիզիոնի ամենաերիտասարդ չեմպիոնը։ Չէի կարծում, որ մրցավարները ոչ միաձայն հաղթանակ կտան, ես կվերադառնամ ավելի ուժեղ։
Հաջորդ անգամ, ես դարձյալ կհաղթեմ»։ Արմանը մարտահրավեր է նետել Իսլամ Մախաչևին։ Վերջինս ընդունել է մարտահրավերը ու սոցցանցի իր էջում նշել. «Եղիր պատրաստ։ Շուտով կհանդիպենք տղա», ֊այսպես է նշել Մախաչևը։ Նա 2019֊ին հաղթել էր Ծառուկյանին մրցավարների միաձայն որոշմամբ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ