ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ՔԵՌԻՆ ՄԵՌԵ՞
(ՄՏԱԾՈ՞ՒՄ ԵՔ՝ ՔԵՌԻՆ ՊՈՒՃՈՒՐ ՎԱԽՏ ԻՆՁ ՇՈԿՈԼԱԴ ՉԻ ՏՎԵԼ, ՀԻՄԱ ՎԱՐՉԱՊԵՏ ԵՄ ԴԱՐՁԵԼ, ՎՐԵԺ ԵՄ ԼՈՒԾՈՒՄ․ ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` քանի քեռին սաղ ա եղել, Նիկոլը շոկոլադ ա կերել, հիմի քեռին չկա, եգանը վրեժ ա լուծում։
**
ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱԺ-ում ՔՊ -ականների` Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ վայրահաչություները ցույց տվեցին, որ անասնաֆերման օտար է Վեհափառին, նրանցը Փաշազադեն է։
**
ՄԵԿ Ա, ԱՆԵԼՈՒ ԵՆ
(ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ `«ՄԵՐ ԲԱԿՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ԱՅԼ ՆԱԵՎ ԱՆՈՒՄ ԵՆ)
Նիկոլի ախրանայից հայտնում են, որ նա խստորեն հրամայել է հանկարծ Կյուրեղյանի հայաթով չգնան, թե չէ անիչները կարող են բռնել եւ իր հասցեին բոլոր ասածները կանեն։ **
ՌԵՏՐՈ
(ՀՅԴ – Ի ԵՐԳԸ` ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ` ԻՐԵՆՑ ԲԱԿՈՒՄ ԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նիկոլը եկավ մեր բակը,
Դուլուլու, դուլուլու մեր բակը...
**
ԱՐԴԱ՞Ր Ա
(«44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ՊԱՐԶՎԵՑ` ԲԱՆԱԿԸ ՉԳԻՏԵՐ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ», ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԱՆ քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ 44-օրյայի պարտության երկու մեղավորներն էլ նստած են` Դավիթ Տոնոյանը գաղութում, իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը` վարչապետի աթոռին:
**
ՉԱՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ
Ըստ Նիկոլ Փաշինյանի` որոշ հոգեւորականներ, որ հիշել են Ոսկեպարում եկեղեցի կա, ընդեղ շոու-պատարագ են անում, իսկ ես գիշեր-ցերեկ ընկել եմ սատանի մայլեն` քյանդրբազություն եմ անում:
**
ՆՈՐ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌՈՒՂԻ
(ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿՏՐԱԾ ԾԱՌԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ՀՈՒԴԱՅԻ ԾԱՌԵՐ ՏՆԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ պայծառատեսների` Տիգրան Ավինյանը Երեւանում հուդայի ծառեր է տնկում, որ Նիկոլը դավաճանության միջավայրում իրեն զգա ինչպես ձուկը ջրում:
**
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՆԻԿՈԼԻՆ
(«ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 90 ՏՈԿՈՍՈՎ ԱՃԵԼ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՕՐԵՆՔ ԵՆՔ ՓՈԽԵԼ»` ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Վիճակագրության պետական կոմիտեի` Հայաստանում դավաճանների քանակը 2018 թվականից կտրուկ աճել է, որովհետեւ իշխանություն է փոխվել:
**
ՆԻԿՈԼԸ` ՈՍԿԵՊԱՐՑԻՆԵՐԻՆ
(ՈՍԿԵՊԱՐ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉԻ ՏՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏԵԼՈՒՑ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ Է ԵՐԿՈՒ ՄԱՍԻ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ, ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ սահմանազատման հանձնաժողովի` Նիկոլը սրա լուծումը գտել է` առաջարկելով այդ տների բնակիչներին ընդունել Ադրբեջանի եւ Հայաստանի երկքաղաքացիություն: