Կանցլեր Օլաֆ Շոլցը ապտակ ստացավ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինից. Politico
ՄիջազգայինՇոլցը ցանկանում է, որ Սի Ցզինպինը ստիպի Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։ Սին ցանկանում է, որ Արևմուտքը դադարեցնի զինել Ուկրաինային: Ահա այսպես է մեկնաբանել Politico-ն Պեկինում Չինաստանի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունների առաջին օրվա արդյունքները։
Շոլցը Սի Ցզինպինին կոչ է արել «ավելի մեծ ներդրում ունենալ Ուկրաինայում արդար խաղաղության հաստատման գործում», սակայն Չինաստանի առաջնորդը պատասխանել է՝ «խնդրելով Արևմուտքին «կրակի վրա յուղ չլցնել»»` Ուկրաինա զենք ուղարկելով:
«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեքշաբթի ապտակ ստացավ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինից՝ Եվրոպայի շրջադարձի առևտրային պրոտեկցիոնիզմի և Ուկրաինայի նկատմամբ նոր պարտավորությունների բացակայության պատճառով», - նշում է Politico-ն:
Իրականում այդ «ապտակը» Շոլցը ստացավ դեռ մինչ նախագահ Սիի հետ հանդիպումը, այն բանից հետո, որբ պարզվեց, որ Չինաստան ժամանած կանցլերին դիմավորում էր ընդամենհը քաղաքներից մեկի փոխքաղաքապետը: Նման հարցերում գերզգայուն Պեկինը դրանով պարզ ցույց տվեց, թե իր համար իրականում կանցլեր Շոլցն ինչ արժեք ունի: