«Հրապարակ». ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանի համերկրացի Վահե Ղալումյանի գլխավորությամբ, եռօրյա այց են կատարել Սյունիք: Կազմում Ղալումյանի գլխավորած ԱԺ տարածքային հարցերի հանձնաժողովի իշխանական անդամներն են եղել, որոնք հանդիպումներ են ունեցել համայնքներում։ ԱԺ-ն այցի մասին հաղորդել է․ «Ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերին, քննարկել համայնքների խոշորացման գործընթացից հետո սեփական եկամուտների ծախսման արդյունավետության հարցը, հանդիպել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել ԶՊՄԿ»:
Սակայն այցն այնքան էլ աշխատանքային չի եղել՝ պատգամավորները սեփական նախաձեռնությամբ չեն այցելել Սյունիք:
Պատերազմից հետո նրանք Սյունիքից խուսափում են` նկատի ունենալով Փաշինյանին ուղղված սյունյաց ողջույնների պատմությունը: Միայն մարզային պատգամավորները երբեմն լուսանկարներ են հրապարակում իրենց ընտրողների հետ հանդիպումներից:
Այս այցը եղել է ՄԱԿ-ի Զարգացման «Հայաստանի խորհրդարանի արձագանքման արդյունավետության թափանցիկության եւ ներառականության խթանում» ծրագրի շրջանակներում։ Սյունիքն առաջին մարզն է, լուր կա, որ լինելու են նաեւ մյուսներում։ Ի դեպ, այդ հանձնաժողովի անդամ, սյունեցի, Արայիկ Հարությունյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող նկարիչ Դավիթ Դանիելյանը եռօրյա այցի մոդերատորն է եղել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում