Որովհետև չի պահպանվել Աստվածին կանոնները, որովհետև ամբարտավանությունը, ատելությունը, գոռոզությունը, անսխալական լինելու բարդույթը բերեց այս հանգրվանին. Հայտնի փաստաբանը հայտարարութամբ է հանդես եկել

Ցանկանում եք ապրել արժանապատիվ։Հիմա կասեք' ով չի ցանկանում։Ուրեմն,իրականացրեք այն,որը որը նոր հեծանիվի հայտնագործությունը չէ,այլ կրկնությունը այդ ճանապարհն անցած աշխարհի բարեկեցիկ երկրների։
1, Օրենքի դիկտատուրա'իրավունքի գերակայությամբ,որտեղ օրինակ պետք է ծառայեն առաջինը իշխանավորը, կուսակցությունները,իշխանական ,ընդդիմադիր։
2 Հայաստանի ամենաապահովված, ամենաբարձր վարձատրվող անձանց թվում պետք է լինեն մանկավարժները, բժիշկները,զինվորականները,իրավապաշտպանները։
3 Վերականգնել մահապատիժը,փողոցային արդարադատությունը,քարոզը դիտել առանձնապես ծանր հանցագործության տեսակ։Առանձնապես ծանր հանցագործության տեսակ դիտել նաև գոռոզամտությունը ,ստելը,զոռբայությունը ,իսկ դավաճանությունը' առանց հետագա ներման իրավունքով,միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռել դատապարտյալին կյանքին կամավոր հրաժեշտ տալու իրավունք,ինչպես դա տրվեց Հուդային։
Հարկավոր է իմանալ։
Թե չէ հազար,ավել տարի,սկսած Խորենացու մատյան ողբերգությունից մինչ այսօր ողբալ ,կրկնել նույն սխալներն ու մարսել?։Բա հազարավոր տարիների պատմություն կերտել ,արժանապատիվ պարտվել անգամ չկարողանալ?։Բա աշխարհի լավագույն գյուտերի հեղինակը լինել,քո հայրենիքի համար մի գյուտ չանել,գնալ օտարի հողում գոմաղբ դառնալ,օտարի հողը պարարտացնել,,,Որովհետև չի պահպանվել Աստվածին կանոնները,որոնց մեջ են նաև այս հոդվածում նշվածները,որովհետև ամբարտավանությունը,ատելությունը, գոռոզությունը ,անսխալական լինելու բարդույթը բերեց այս հանգրվանին։
Վարպետ լինելու համար,անհրաժեշտ է ,որպեսզի սովորես վարպետից։
Լևոն Բաղդասարյան
«Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար