Պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը հետևել են բարձրագույն և ավագ սպայական կազմերի կրակային պատրաստության քննությանը
ՀասարակությունԱպրիլի 17-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։
ՊՆ-ից հայտնում են, որ քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ատեստավորման հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Բարձրաստիճան սպաները հիմնականում հաջողությամբ են խոցել թիրախները և գրանցել բարձր արդյունքներ: