Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ
ՀասարակությունԿառավարության շենքում շուրջ երկու ժամ է՝ մեկնարկել է փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ:
«Լուրերի» թղթակիցը Կառավարությունից փոխանցում է, որ հանդիպումը փակ է, լրատվամիջոցների ներկայությունը չի թույլատրվում:
Զուգահեռ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում: