ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԲաքվի գերության մեջ գտնվող Արցախի պետական գործիչների հարազատներին մոտ կանգնած աղբյուրների շրջանակում շշուկներ են պտտվում, որ շուտով «լավ լուրեր են սպասվում»: Սրանով է պայմանավորված նաեւ նրանց պասիվությունը` վերջին իրադարձությունների վերաբերյալ: Ըստ նույն խոսակցությունների` հարազատներին հուսադրող ակնարկներ են արվել, թե մայիս-հունիս ամիսներին հնարավոր է ռազմագերիների վերադարձ` ադրբեջանական «համաներման միջոցով»: Թե ինչի՞ դիմաց, այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն: