իրավիճակը Թբիլիսիում բացահայտ «գունավոր հեղաշրջման» տեսք ստացավ
ՄիջազգայինԵվ այսպես, իրավիճակը Թբիլիսիում բացահայտ «գունավոր հեղաշրջման» տեսք ստացավ:
Այն, որ Արեւմուտքը փորձում է Վրաստանում բռնությամբ փոխել իշխանությանը, անգամ չեն էլ թաքցնում: Ընդ որում, «խաղաղ ցուցարարներին» ձեռք չտալու արեւմտյան դեսպանատների հայտարարությունենրին եկավ գումարվելու Վրաստանի արեւմտամոլ նախագահի նման հայտարարությունը, որով նա կոչ է արել ՆԳՆ ղեկավարին անհապաղ դադարեցնել ցուցարարների ցրումը Թբիլիսիում։
Չնայած դրան, Թբիլիսիում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք սկսել են քաղաքի կենտրոնում բարիկադներ կառուցել։
Ձեւական կողմից, ակտիվիստները բողոքում են «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ, որն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է տեղի խորհրդարանը։ Բայց իրականությունը բոլորն են հասկանում, որ իրական պատճառը վրացական իշխանությունենրի դիրքորոշումն է: Նրանք համառորեն չեն ուզում Վրաստանը տանել Ռուսաստանի դեմ սրացման ճանապարհով, որը երկրին բազում կորուստներ է խոստանում: Իսկ Արեւմուտքին պետք է, որ Վրաստանը երկրորդ ճակատ բացի ռուսների դեմ, եւ, Ուկրաինայի օրինակով, վրացիները սկսեն մեռնել հանում արեւմտյան շահերի: