«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)
ՀասարակությունՌուսական տելեգրամյան աղբյուրը հայտնում է.
«Երեկ Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը (1 տեսանյութ), որպեսզի ճանապարհի կեսին տեսախցիկի առաջ պարեն ադրբեջանական երգերի ներքո՝ թքած ունենալով հասարակական կարգի վրա։
Իսկ այսօր Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել այդ անօրեն երիտասարդներին, ովքեր ցանկանում են ապրել «կայֆով» և ոչ Ռուսաստանի Դաշնության օրենքներով։
Իսկ նկարում երևում է, որ ձերբակալվածներից մեկը ցույց է տալիս բոզգուրդի (գորշ գայլի) նշանը, որը պանթյուրքիստների խորհրդանիշն է, ովքեր պաշտպանում են թյուրքական էթնիկ խմբերի անջատումը Ռուսաստանի ներսում և նրանց հետագա մուտքը Թուրքիա։
Այսինքն՝ գիտակցո՞ւմ եք, որ Ռուսաստանի թշնամիները չեն վախենում ցույց տալ իրենց հակառուսական դիրքորոշումը։ Ի վերջո, սրա համար ոչինչ չեն ստանա, քանի որ տեղի դիասպորը, եթե ինչ-որ բան լինի, արդարությունը կգնի կոռումպացված չինովնիկների օգնությամբ»։