Iravunk.com | «Ինքս ինձ չէի ների». թռիչք վարչապետի սելֆիի վրայով
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը «Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Օչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված է Մակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասին Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա Հակոբյան Նախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր Գրիգորյան Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչով Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան

«Ինքս ինձ չէի ների». թռիչք վարչապետի սելֆիի վրայով

Արխիվ 16-20

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս կայացավ ,Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման առաջնախաղը: Այն պատմում է, թե ինչպես է բանտից խուսափելու համար Ռենդլ Պատրիկ Մաքմերֆին ձեւացնում իրեն խելագար եւ հայտնվում հոգեբուժարանում: Նրան զարմացնում է այն, թե ինչու են հիվանդները համակերպվում այստեղ տիրող կարգերի հետ, ավելին` շատերը իրենց կամքով են եկել հիվանդանոց` արտաքին աշխարհից փախչելու համար: Մաքմերֆին սկսում է ապստամբել` ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բուժքրոջ` Ռեթչեդի սահմանած կանոնների դեմ եւ որոշում է հեղափոխություն անել հիվանդների կյանքում: Ներկայացման դերակատարների թվում էր նաեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ, ում հետ էլ զրուցեց «Իրավունքը»:

«ՉՆԱՅԱԾ ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐԻՆ, ԹԵ ԻՆՁ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ԹԱՏՐՈՆԻՑ, ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ»

Անահիտ, թվում էր, թե Ձեզ մոտ ստեղծագործական դադար է, բայց հանդիսատեսը կրկին Ձեզ տեսավ բեմում: Ի՞նչ կարող եք ասել նոր ներկայացման մեջ Ձեր կերտած կերպարի մասին:

- Ստեղծագործական դադար իմ կյանքում կլինի այն ժամանակ, երբ ինքս դադարեմ ապրել: Այո՛, ես չեմ նկարահանվում, բայց թատրոնում շարունակում եմ աշխատել, ստեղծագործել, չնայած բամբասանքներին, թե ինձ հեռացրել են թատրոնից: «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը Մայր թատրոնի վերջին շրջանի մեծ ձեռքբերումներից մեկն էր, իսկ կերպարս` չնայած նրան, որ փոքր էր, բայց լի կերպար էր, մեծ ասելիքով: Մարդ, ով մի քանի րոպեում գնաց ինքնամաքրման, գտավ իր կյանքի գույնը ու առաջին անգամ բարձրաձայնեց այն թանկ երազանքի մասին, որի մասին վախենում էր նույնիսկ ինքն իրեն խոստովանել:

- «Թռիչք կկվի բնի վրայով...» ներկայացումը պատմում է մի հոգեբուժարանի մասին, որտեղ հայտնվել են տարբեր մարդիկ` փախչելով իրականությունից: Այս ամենը Ձեզ չի՞ հիշեցնում մեր իրականությունը, եւ ի՞նչ զուգահեռներ եք տեսնում:

- Այո, ներկայացումը հոգեբուժարանի մասին է, ներկայացման հերոսը ռեժիմի ու հիվանդ հասարակության դեմ պայքարող մարդն է: Ես Մակմերֆիի կերպարում գտա ինձ, եղբորս եւ այն անհատներին, որոնք այսօր պայքարում են հիվանդ բարքերի ու հիվանդ հասարակության դեմ: Իհարկե, ներկայացումը մերօրյա ասելիք ունի, ներկայացումը բեմադրվեց ճիշտ պահին եւ ճիշտ տեղում:

«ԵՍ ՀԵՌԱՑԱ ԲԵՄԻՑ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՆԱ ՈՐՈՇԵՑ ՍԵԼՖԻ ԱՆԵԼ»

Ի դեպ, ներկայացման առաջնախաղին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ավարտին բարձրացավ բեմ եւ, սովորության համաձայն, սելֆի արեց թատրոնի ողջ անձնակազմի հետ: Նկատեցինք, որ Դուք այդ սելֆիում չկայիք, ինչո՞ւ:

- Շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներկա էր եւ դիտեց ներկայացումը: Թատրոնը մեծ ուժ ունի, գուցե նա ներկայացումից դասեր քաղա՞ծ լինի, գուցե իր մեջ ինչ-որ բաներ փոխվե՞ն` տեսնելով իր ու իր ստեղծած իրավիճակը կողքից: Իսկ ինչ վերաբերում է սելֆիին, այո՛, ես հեռացա բեմից այն ժամանակ, երբ նա որոշեց սելֆի անել: Քանիցս նշել եմ, որ պրինցիպյալ մարդ եմ, ու դա դեմ էր իմ սկզբունքին, ես չէի կարող կանգնել, կեղծել, ժպտալ, հետո ինքս ինձ չէի ների: Չնայած, որ դերասանի պարտականությունն է նկարվել այն հանդիսատեսի հետ, ով ներկայացումից հետո խնդրում է նկարվել:

- Դուք խոստացել եք, որ սա կլինի Ձեր վերջին առաջնախաղը` առանց Ձեր եղբոր` Նարեկ Մութաֆյանի ներկայության: Սա ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ընկալվեց: Նշանակում է, որ նա շուտով ազատության մե՞ջ կլինի, թե՞ Դուք այլեւս նոր ներկայացում չեք խաղալու, քանի դեռ նա ազատության մեջ չէ:

- Նարեկը իմ լավագույն հանդիսատեսն է եւ լավագույն քննադատը, իհարկե, հորիցս հետո: Դժվար էր առանց իր կարծիքը լսելու խաղալ, իհարկե, շարունակելու եմ ստեղծագործել եւ համոզված եմ, որ նիկոլական ֆարսը երկար չի տեւի, եւ Նարեկը շատ շուտով տանը կլինի:

«ԵՂԲՈՐՍ ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԸ` ԽԱՎԱՐՆ Է ԱՐԵՎԱԾԱԳԻՑ ԱՌԱՋ»

Հետաքրքիր է` թատրոնի ղեկավարությունը Ձեր առաջ պայմաններ, սահմաններ դրե՞լ է, թե՞ նրանք կարողանում են զանազանել Ձեր ստեղծագործական կյանքն ու քաղաքական-հասարակական ակտիվությունը:

- Թատրոնը միակ վայրն է, ուր բացակայում է քաղաքականությունը, ուր մարդիկ պարզ են, մաքուր եւ ընդունում են քեզ քո բոլոր թերություններով ու առավելություններով: Ոչ մի խոսակցություն չի լինում թատրոնում` ի շնորհիվ պրոֆեսիոնալ ղեկավարների` Արմեն Էլբակյանի եւ Վարդան Մկրտչյանի, նրանք ընդունել են իմ ընդդիմադիր կեցվածքը, քանզի ես ամենուր եմ ընդդիմադիր (ժպտում է Ա. Մ.-ն, - հեղինակ):

- Տարին սովորականներից չէր Ձեզ համար, եթե ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2019-ը` անձնական, գործնական եւ մշակութային առումով: Վերջիվերջո, այս տարին Խոզի տարի էր` իրեն բնորոշ խոզությամբ, գալիք տարին Առնետի տարի է: Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2020-ից:

- Խոզի տարին իմ տարին է, բայց այս տարի իմ խոզուկը իմ հանդեպ շատ խոզություն արեց: Չնայած, որ չեմ դժգոհում շատ առատաձեռն գտնվեց իմ հանդեպ, ես գտա այն, ինչ փնտրում էի, ես ընտրեցի այն ուղին, որով պիտի քայլեի, գտա լավ ընկերներ, ստեղծագործեցի, պայքարեցի, իսկ եղբորս ապօրինի կալանքը` խավարն է արեւածագից առաջ: Հուսով եմ` առնետը մեր հանդեպ առնետություն չի անի, կգիտակցի, որ ինքը առնետ է ու խելացի առնետ եւ մեր օգտին կանի իր առնետությունը (կատակում է Ա. Մ.-ն, - հեղինակ):

ՏԵՂԵԿԱՆՔ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանը, ով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան մոտեցել են Անահիտ Մութաֆյանի եղբայրը` «Խեղափոխություն» հաղորդաշարի համահեղինակ եւ վարող Նարեկ Մութաֆյանը եւ քաղակտիվիստ Սարգիս Օհանջանյանը: Ն. Մութաֆյանը, Ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով` դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»« ինչի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, Ն. Փաշինյանի խոսքերը մեջբերելու համար էլ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ: Նա առ այսօր գտնվում է անազատության մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода