Սուրենյանցը միտինգ է անելու
Ներքաղաքական«Իրավունքի» տեղեկություններով` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ ՍՈՒՐԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ապրիլի 6-ին նախատեսում է հավաք անցկացնել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Հավաքի իրազեկման մասին քաղաքապետարանին ուղղված դիմումով Սուրենյանցը նշել է, որ նպատակն է քաղաքացիներին իրազել կուսակցության մշակած` Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու ճանապարհային քարտեզի մասին: Իսկ թե քանի հոգի է նախատեսում, որ կմասնակցի հանրահավաքին, նշել է, որ կախված հանրային արձագանքներից` պարզ կլինի հավաքից մի քանի օր առաջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ