Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ՝ նախարարության շուրջ տեղի ունեցող դեպքերի մասով նրան մի քանի հարց ուղղելու համար: Սակայն նախարարությունից նախաքննական մարմնին պատասխանել են, թե օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկեք, ու նախարարը կգա, կպատասխանի ձեր հարցերին։
Դատելով իրավիճակից՝ Կոմիտեն համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Կատարվածի մասով դիմեցինք առողջապահության նախարարություն. ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց. «Տեղեկությունը մտացածին է. հերքում եմ։ Ինչպես երեկ տիկին նախարարը նշեց՝ վերջին շրջանում որեւէ գործի շրջանակում չի հարցաքննվել, իրավապահների կողմից որեւէ հարցաքննության չի հրավիրվել: Նախադեպ չեմ հիշում, երբ Անահիտ Ավանեսյանը, վատառողջ լինելու պատճառով անգամ աշխատանքից բացակայի»։