ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համացանցում է հայտնվել «վերնաշապիկով» երեխայի ծննդյան տեսագրությունը

17.11.2017 12:54 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Համացանցում է հայտնվել «վերնաշապիկով» երեխայի ծննդյան տեսագրությունը

Համացանցում են հայտնվել ամնիոտիկ պարկի մեջ գտնվող կամ ինչպես ասում են «վերնաշապիկով» երեխայի ծննդյան յուրահատուկ կադրեր:

7-ամյա երեխային վիրահատարանից կապտուկներով դուրս են բերել, մայրիկին ասել, որ անդաստիարակ երեխա ունի

Մասնագետների խոսքով՝ դա հազվագյուտ երեւույթ է: Այս եղանակով լույս աշխարհ է գալիս 80 հազար երեխայից միայն մեկը: Եթե հավատանք հին հավատալիքներին , ապա դա երջանիկ ու հաջողակ ճակատագրի նշան է:

Ինչպես երեւում է կադրերում, ամնիոտիկ պարկը լցված է բաց գույնի հեղուկով եւ տեղակայված է մոր արգանդում, եւ դրա մեջ երեխան աճում ու զարգանում է: Հեղուկը պաշտպանում է երեխային վնասվելուց եւ պահպանում նրա մարմնի ջերմաստիճանը: Երեխան նաեւ կարող է կուլ տալ այդ հեղուկը:

Սովորաբար ամնիոտիկ պարկը պատռվում է  ծննդաբերության ժամանակ (երբ «ջրերը գնում են»), իսկ կեսարյան հատման ժամանակ բժիշկներն իրենք են այն կտրում, որպեսզի հանեն երեխային: Հազվադեպ է լինում, երբ հաջողվում է հանել երեխային՝ առանց վնասելու «վերնաշապիկը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА