ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

23.01.2018 23:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ЗОЛОТАЯ СЕРЕДИНА

Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը ինչքան էլ աջ ղեկերի համար միտինգներ անի, մեկ ա, իրանը ո՛չ աջն ա, ո՛չ ձախը, այլ ոսկե միջինը:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԱԴԱՊՏԱՑՎԵ՞Լ Ա (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ` ՍԱՀՄԱՆԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նախագահականից հայտնում են, որ լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի թեկնածությունն են նախընտրել, քանի որ նա արդեն ավելի քան քսան տարի ուսումնասիրել է Անգլիայի թագուհու կարգավիճակը եւ հրաշալի կարող է այն կիրառել Հայաստանի նախագահի պաշտոնում աշխատելու ընթացքում:

 

ՁՄԵՌԱՅԻՆ ՏՐԱՆՍՖԵՐԻ ԱՐԳԱՍԻՔԸ

ՖԻՖԱ-ից հայտնում են, որ այս ձմեռային պատուհանից հատկապես շահավետ կարողացան օգտվել երկու հայեր, առաջինը` Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոն, իսկ երկրոդը` Արմեն Սարգսյանը Լոնդոնից Երեւան…

 

ԿԱՄԻԿԱՁԵ ՆԱԽԱՐԱՐԸ

(ՄԱՅՐ ԱԹՈՌԸ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ՆՐԱ  ԲԵՐԱԾ ԱՋ ՂԵԿՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Սուտ վկայություն մի՛ տուր:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՉԱՐՉԻՆ (ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԻՐԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Հեյ, լավ մանրուք, Ասեղ, հուլունք, Մատնիք, մարջան, Ապարանջան...

Հավ, ձու բերեք, Առեք, տարեք...

 

ԷՐԴՈՂԱՆԻ ԵՐԳԸ (ԹՐԱՄՓԻՑ ՆՐԱ` ԻՐԵՆ ՀԵՏ ԶԱՆԳԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՂԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Позвони мне, позвони, позвони мне, ради Бога,
Через время протяни голос тихий и глубокий…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА