Ֆեյսբուքյան նոր խարդախություն․ զգուշացնում է փորձագետը
Արխիվ 16-20
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է հերթական խարդախության մեխանիզմի մասին։ Ըստ փորձագետի․ «Հիմա էլ Սերժի անունից են մարդկանց «նվերներ» բաժանում, վերջում էլ բանկային քարտի տվյալն ուզում ու կողոպտում։ Մեկնաբանությունները կարդում եմ ու չեմ դադարում զարմանալ։ Ամենազարմանալին տասնյակ հազարավոր գումար ցանկացողներն են։ Ես արդեն չգիտեմ, թե ինչ կարելի է անել»։