Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի չորս ծառայողներ կալանավորվել են
Արխիվ 16-20
Ապրիլի 9-ին Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում՝ ԱԱԾ և Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից համատեղ քննչական միջոցառումների արդյունքում 4 ոստիկանության ծառայակից կալանավորվել էր:
Ոստիկանների պաշտպանը ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է, որ 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Պաշտպանը նաև նշել է, որ կալանավորման մասին որոշման դեմ բողոք է ներկայացրել:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հհ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել էր։
Քիչ անց ԱԱԾ-ի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանը, պետի տեղակալը, օպերլիազորն, ինչպես նաև հետաքննիչը տեղափոխվել են Ազգային անվտանգության ծառայություն։