ՍԵՎ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻ ԳԼԽԻՆ
Արխիվ 16-20
Խաշթառակում տեղի ունեցած խայտառակ պատմությունն իսկական գլխացավանք է դարձել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻ համար: Հիշեցնենք, որ Հակոբջանյանների ընտանիքում մեծացող բոլոր 7 երեխաներին Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով ճանաչել են տուժողներ: Երեխաները ծեծի են ենթարկվել ընտանիքում եւ տեղափոխվել հիվանդանոց, նրանցից մեկը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է: Սակայն, պարզվում է` իրադարձությունները կարող էին զարգանալ բոլորովին այլ հունով: Ո՛չ ավել, ո՛չ պակաս վերոնշյալ ընտանիքը դեռեւս 4 ամիս առաջ հայտնվել էր «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի եթերում: Փաստացի, հաղորդաշարը 4 ամիս առաջ է անդրադարձել այս ընտանիքում տիրող իրավիճակին£ Համայնքի ղեկավարը տեղյակ էր, թե ինչ պայմաններում էին ապրում երեխաները: Իսկ եթերում փորձագետները ուղղակի խնդրում ու նույնիսկ ճանապարհ էին ցույց տալիս` երեխաներին խմամքի կենտրոն տեղափոխելու համար: Սակայն, համապատասխան մարմինների կողմից որեւէ արձագանք չի եղել, ինչի սլաքներն ուղղվում են Զ. Բաթոյանի ուղղությամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ