ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է. ՏՆՏԵՍԱԳԵՏ
Արխիվ 16-20
«Փաստորեն, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ նորածին, ունի շուրջ երեք հազար դոլարի պարտքային ճնշվածության բեռ: Դա մեր երկրի համար, որի տնտեսական, սոցիալական հեռանկարը բավականաչափ մութ է, սարսափելի ծանր բեռ է»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ պետական պարտքի ներկայիս խիստ մտահոգիչ մակարդակին, նման գնահատական տվեց տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ.
- Պետական պարտքը 9 միլիարդ 930 միլիոն դոլարի է հավասար, որի ճնշող մեծամասնությունը արտաքին պարտքն է: Փաստորեն, հետհեղափոխական 2.5 տարվա ընթացքում մեր վարկային պարտավորությունը կտրուկ ավելացել է՝ 1.3 միլիարդ դոլարով: Իսկ վերջին 7 ամիսների ընթացքում՝ 680 միլիոն դոլարով:
- Սրանով հանդերձ, ինչպե՞ս կգնահատեք մեր տնտեսության ներկայիս վիճակը:
- Մակերեսային, թռուցիկ, ընթացիկ փոքր-մոքր խնդիրներ, որոնք չլուծել հնարավոր չէր, լուծվում են: Դա իշխանությունների կողմից ներկայացվում է իրբեւ մեծ գործ: Բայց իրականում մեր տնտեսությունը շատ տխուր վիճակում է գտնվում: Նոր աշխատատեղերի խնդիրը, եկամտային ինստիտուտները, արտադրության կարեւորագույն ուղղությունները ցավալի վիճակում են, ունենք ընդգծված հետընթաց: Ես խորապես համոզված եմ, որ մենք ունենք պոտենցիալ, մեծ ռեզերվներ՝ արդյունավետ աշխատելու համար: Սակայն որոշում կայացնողների ոչ պրոֆեսիոնալության պատճառով մենք հայտնվել ենք կոլապսային, փոսային վիճակում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ