Նոր դրամաշնորհային ծրագիր ` Հայաստանում կանանց ֆուտբոլը զարգացնելու համար
Արխիվ 16-20
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է կանանց ֆուտբոլի զարգացման դրամաշնորհային ծրագրին դիմելու հնարավորության մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Ծրագրի նպատակներն են տարբեր տարիքային խմբերում մարզային և հանրապետական մրցաշարերին մասնակցող թիմերի քանակի ավելացումը, ՀՀ տարածքում կանանց ֆուտբոլի հետագա զարգացման և մասսայականացման խթանումը, կանանց ֆուտբոլի նկատմամբ ընկալումների փոփոխությունը հասարակության մեջ։
Դրամաշնորհին կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն զբաղվելու կանանց ֆուտբոլի զարգացմամբ Հայաստանի ողջ տարածքում։ Ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ֆեդերացիայի կայքում։