«Յուվենտուսը» բանակցել է Մեսիի հոր հետ
Արխիվ 16-20
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» բանակցել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հոր հետ, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։
Թուրինյան ակումբը հետաքրքրված է 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով եւ ցանկանում է նրան տեսնել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հետ հարձակման գծում։
Միաժամանակ ֆրանսիական L’Equipe-ը տեղեկացնում է, որ «Պարի Սեն Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն եւս կապ է հաստատել Մեսսիի հոր հետ։ Սակայն վերջինս հայտնել է, որ Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։
Լիոնել Մեսին «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել է հեռանալու ցանկության մասին, սակայն կատալոնական ակումբը մտադիր չէ գնալ փոխզիջման եւ բաց կթողնի ֆուտբոլիստին 700 միլիոն եվրոյի դիմաց։ Այդքան է Մեսիի պայմանագրով սահմանված տրանսֆերային գինը։