Սարսափելի պայթյուն եւ մարտ Սիրիայում. հարձակման է ենթարկվել Թուրքիայի բանակի օբյեկտը
Արխիվ 16-20
Սիրիայի Իդլիբ նահանգի սալաթ Ազ Զաուր բնակավայրի մոտ անհայտ ահաբեկիչները հարձակվել են Թուրքիայի բանակի դիտորդական կետի վրա։
Հարձակումը սկսվել է ականապատ մեքենայով մահապարտի պայթեցումից։ Հզոր պայթյուն է որոտացել, որը տեսել եւ լսել են մարդիկ դեպքի վայրից շատ կիլոմետրեր հեռավորության վրա: Տեղեկություններ կան, որ պայթյունից հետո թուրք զինծառայողների եւ նրանց զինյալների միջեւ կատաղի մարտ է սկսվել անհայտ հարձակվողների դեմ։
Հաղորդվում է, որ բախման ընթացքում սպանվել են <Ֆայլակ աշ Շամ> խմբավորման մի քանի անդամներ, որոնք օգնել են Էրդողանի զինվորներին ։