Հրապարակվել են Սիրիայում ռուսական զրահատեխնիկայի վրա հրթիռային հարվածի կադրերը (լուսանկարներ)
Արխիվ 16-20
Չեչնիայի «Կատայիբ Խաթթաբ աշ Շիշանի» խմբավորման քարոզչական թեւը հրապարակել է կադր, որտեղ պատկերված է օգոստոսի 25-ին սիրիական Իդլիբում տեղի ունեցած հարձակման ժամանակ ռուսական ռազմական ոստիկանության զրահամեքենայի ուղղությամբ հրթիռի հարվածը: Ահաբեկիչները հաստատել են, որ զրահամեքենան գնդակոծվել է հակատանկային հրթիռային համակարգից:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Իդլիբի ապաԷսկալացման գոտու հարավում գտնվող Ուրում էլ Ջաուզ բնակավայրի մոտ՝ ռուս-թուրքական զրահամեքենաների անցնելիս՝ ռազմավարական m-4 մայրուղու համատեղ պարեկության ժամանակ։ Կառավարվող հրթիռի հարվածի հետեւանքով մի փոքր տուժել էր ԲՏՌ-82-ը, այն տարահանվել էր քարշակով ։
Լուսանկարներում լավ երեւում է, որ զրահամեքենայի հետեւի անիվը պոկվել է, որը նման հարվածի համար նշանակում է տեխնիկայի փայլուն դիմադրություն։ Հաղորդվում է, որ երկու զինվորականներ թեթեւ կոնտուզիաներ են ստացել։
Источник: https://rusvesna.su/news/1598630793