Ֆրանսիայում ծավալվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը
Արխիվ 16-20
Ֆրանսիայում կորոնավիրուսը նոր ուժով է վերսկսվել ծավալվել։ Վերջին շաբաթներին հիվանդացածների թվով երկիրը հասել է մայիսյան ցուցանիշներին։ Վախենալով համաճարակի պայթուցիկ աճից, իշխանությունները խստացնում է սանիտարական միջոցառումները և պահանջում համատարած կրել դիմակներ, ինչը չի եղել նույնիսկ գարնանը:
Ուրբաթ առավոտյան ժամը 8-ից դիմակները պարտադիր են Փարիզի բոլոր փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում եւ մայրաքաղաքին շրջապատող երեք դեպարտամենտներում: Նույնը Մարսելում, Նիսում, Վալանսում, Մոնպելիեում եւ այլ քաղաքներում: Սա վերաբերում է 11 տարեկանից ավել բոլոր անձանց։
Ավելի վաղ դա պահանջել էին պարտադիր դիմակ կրել տրանսպորտում, հետո՝ բոլոր փակ հանրային տարածքներում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դա «խելամիտ սահմանափակում» է համարում։ «Պետք է սովորել համակերպվել վիրուսի հետ։ Ինչպես դուք, ես չեմ սիրում կրել դիմակ, դա հոգնեցուցիչ է եւ տհաճ։ Բայց պետք է ընտելանալ»,- համոզում է նա։ Մակրոնի խոսքով՝ սանիտարական միջոցների եւ սոցիալական հեռավորության միայն խիստ պահպանումը թույլ կտա խուսափել նոր կարանտինից, որը կործանարար ազդեցություն կունենար երկրի տնտեսության վրա:
Հասարակական վայրերում առանց դիմակի հայտնվելը սպառնում է 135 եվրո տուգանք: Նրանք, ովքեր մեկ ամսվա ընթացքում երեք անգամ խախտել են կանոնները, կպատժվեն 3750 եվրոյով կամ վեց ամսով բանտ կուղարկեն:
Սակայն, ի տարբերություն Հայաստանի, ֆրանսիական ոստիկանությանը հրահանգված է գործել շատ ավելի մեղ մեթոդներով։ Նախ իրավապահները քաղաքացիներին պարզապես հիշեցնում են դիմակ հագնելու անհրաժեշտության մասին նրանց, կամ կոչ են անում՝ պատշաճ կերպով շտկել դիմակը։