Ռուսաստանցի քննիչը ստանձնել է իր իսկ կողմից բռնաբարված և սպանված աշակերտուհու գործը
Արխիվ 16-20
Իրկուտսկի մարզում քննիչը բռնաբարել եւ սպանել է աշակերտուհուն, իսկ հետո ինքն էլ հենց ձեռնամուխ է եղել հանցագործությունների հետաքննությանը: Այս մասին ուրբաթ՝ օգոստոսի 28-ին, հայտնում է Life Shot Telegram-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
2007 թվականի մարտին Բալագանսկ ավանում հայտնաբերել էին 9-րդ դասարանցի աշակերտուհու մարմինը: Հետաքննությունը հանձնարարել են տեղի քննիչ Ալեքսեյ Տորոպը։ Նա հայտարարել է, որ բացահայտել հանցագործությունն ու գտնել մարդասպանին նրան չի հաջողվել, եւ շուտով ազատվել է ծառայությունից և զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:
Վերջերս քննիչները կրկին զբաղվել են այդ գործով եւ պարզել, որ ր հանցագործությունները կատարել է ինքը՝ Տորոպը։ Ընկերոջ հետ նա բռնաբարել է աշակերտուհուն, ապա խեղդամահ արել աղջկան եւ թաքցրել մարմինը։
Բացի այդ, Տորոփին կասկածում են բռնաբարության եւս մի քանի դրվագների մեջ։ 2017 - ից նախկին քննիչը մի քանի անգամ բռնաբարել է մի աղջկա, ով այս պահին դեռ 14 տարեկան չկա։
Նախկին քննիչն ու նրա հանցակիցը ձերբակալվել են։ Քրեական գործեր են հարուցվել «սպանություն» եւ «բռնաբարություն» հոդվածներով։