Թրամփը քննադատել է Բայդենի մտավոր ունակությունները
Արխիվ 16-20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրոհել է իր հակառակորդ դեմոկրատ Ջո Բայդենին՝ պնդելով, որ նա վատ է գիտակցում։ «Կարծում եմ, որ ես պատիվ ունեմ առաջադրվելու վատագույն թեկնածուի դեմ, որին երբեւէ դեմոկրատներ են առաջադրել»,- ասել Է Թրամփը՝ Նյու Հեմփշիրում ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ:
Նրա խոսքով ՝ Բայդենը «ուժգին արգելակման» վիճակում է՝ տարիք պատճառով։ «78 տարին նորմալ է, բայց այս դեպքում դրանք վատ 78 տարիներ են, այլ ոչ թե՝ լավ»,- հայտարարել է 74-ամյա Թրամփը: Բայդենը 78 տարեկան կդառնա նոյեմբերին՝ արդեն ընտրություններից հետո ։
«Եթե Բայդենը հաղթի, չնայած, անկեղծ ասած, ես չեմ կարող հավատալ, որ դա կարող է տեղի ունենալ, ապա ես կպարտվեմ ցածր IQ-ով մարդուն։ Ես դա չեմ ուզում»,- հավելել Է Թրամփը։
Նախագահը նաեւ կողմնակիցներին վախեցրել է նաեւ նրանով, որ Բայդենը «կկատարի արմատական ձախերի» կամքը եւ չի ապահովի երկրում օրենքն ու կարգը: