Իրանցի երաժշտին ձերբակալել են կանանց հետ աշխատելու համար
Արխիվ 16-20
Իրանցի երաժիշտ Մեհդի Ռաջաբյանին ձերբակալել են կանանց հետ աշխատելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Տղամարդը պատմել է, որ գտնվում է տնային կալանքի տակ, քանի որ սպասում է դատին։ Ռաջաբյանի խոսքով՝ նա ձերբակալվել է օգոստոսի 10-ին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել իր նախագծի մանրամասների մասին: Իր աշխատանքի շրջանակներում երաժիշտը պատրաստվում էր տեսահոլովակ հրապարակել պարուհիների եւ երգչուհիների հետ. Իրանցի օրենսդիրները դա անբարոյական են համարում: Reuters-ի լրագրողները մեկնաբանություն են խնդրել Հանրապետության արդարադատության եւ մշակույթի նախարարություններից, սակայն պատասխան չեն ստացել:
«Նույնիսկ եթե ես եւս հարյուր անգամ բանտ ընկնեմ, ինձ պետք է լինելու աշխատել երգչուհիների եւ պարուհիների հետ», — հայտարարել է մեղադրյալը: Եթե Ռաջաբյանին դատապարտեն, դա կլինի նրա երրորդ բանտարկությունը։ Մինչ այդ Մեհդիին ազատազրկել են 2015-ին։ Նրան վաղաժամկետ ազատեցին, երկու տարի անց՝ 40 — օրյա հացադուլից հետո։
Ռաջաբյանը նաեւ երեք ամսվա մեկուսի բանտարկության մեջ է եղել 2013 թվականին: Այն ժամանակ նրան դատապարտել էին հակապետական քարոզչության համար։
Իրավապաշտպանների տվյալներով՝ Իրանը փորձում է ցենզուրա մտցնել արվեստի եւ երաժշտության դաշտում, ինչի համար իշխանությունները կալանավորում են հարյուրավոր կատարողների: Նրանք դա անում են «բարոյականության մասին լղոզված օրենքների» համաձայն, որոնք, որպես կանոն, արգելում են աշխատել կանանց եւ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: