Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում» է
Արխիվ 16-20
«Աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում» եմ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Շրջայցս մեկնարկեց ՊՈԱԿ-ի Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվող թանգարան կարճատև այցելությամբ:
Թանգարանում ներկայացված է արգելոցի ֆլորան և ֆաունան:
Թանգարանում ներկայացված են նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ բուսատեսակներով և կենդանատեսակներով:
Այցելե՛ք թանգարան, գիտաշխատողները ամենայն մանրամասնությամբ ձեզ կներկայացնեն ցուցադրվող բոլոր նմուշներն ու հետաքրքիր գիտաճանաչողական տեղեկություններ կհաղորդեն արգելոցի մասին»», - գրել է նա: