Խամես Ռոդրիգեսը հանդես կգա ԱՊԼ-ում
Արխիվ 16-20
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պայմանագիր է համաձայնեցրել անգլիական «Էվերթոնի» հետ, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի` կոլումբացին տարեկան կստանա 4.5 մլն եվրո։
29-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի կրկնակի կրճատման գնալ՝ Կառլո Անչելոտիի հետ կրկին աշխատելու համար: Անչելոտին ու Խամեսը միասին աշխատել են «Ռեալում»:
«Սերուցքայինները» տրանսֆերի վաճառքից ցանկանում են ստանալ 25 մլն եվրո, իսկ անգլիական գրանդը փորձում է իջեցնել գինը: Transfermarkt-ը Ռոդրիգեսի տրանսֆերը գնահատում է 32 մլն եվրո:
Խամեսը «Ռեալում» է 2014 թվականից: Այս ընթացքում 2 տարի վարձավճարով խաղացել է Մյունխենի «Բավարիայում»: