Մարտի 1-ի զոհերի հիշատակի շնորհիվ փող ստացած մարդկանց արձանի էսքիզը մենք պատկերացնում ենք Վահե Գրիգորյանի կիսանդրու տեսքով, որը կխորհրդանշի նրա կողմից Ջորջ Սորոսից ստացած 10300 դոլարը. ՎԵՏՕ
Արխիվ 16-20
Դիմում-առաջարկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին
Ինչպես հայտնի է, Երևանում շուտով տեղադրվելու է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը:
«ՎԵՏՕ» շարժումն առաջարկում է այդ հուշարձանի կողքին տեղադրել նաև մարտի 1-ի զոհերի հիշատակը կայուն եկամտի աղբյուր դարձրած մարդկանց հավաքական արձանը:
Մարտի 1-ի զոհերի հիշատակի շնորհիվ փող ստացած մարդկանց արձանի էսքիզը մենք պատկերացնում ենք Վահե Գրիգորյանի կիսանդրու տեսքով, իսկ կիսանդրու պատվանդանի հատվածում «$»՝ դոլարի նշան, որը կխորհրդանշի Վահե Գրիգորյանի կողմից օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով ստացած 10300 դոլարը:
Առաջարկը գրավոր կներկայացվի Երևանի քաղաքապետարան:
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VETOArmenia/posts/2693748697559886