«Գնահատենք մեր տաղանդներին, ովքեր աշխարհում ճանաչելի և լսելի են դարձնում մեր ձայնը» Վարդան Մինասյան
Արխիվ 16-20
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել Հենրիխ Մխիթրարյանի, Մարկոս Պիզելիի և Արազ Օզբիլիսի հետ և կոչ արել գնահատել տաղանդներին։
«Կան արժեքներ, որոնք մնայուն են, իսկ անցողիկ հողմերը փոշիանում են ժամանակի մեջ։ Գնահատենք մեր տաղանդներին, ովքեր աշխարհում ճանաչելի և լսելի են դարձնում մեր ձայնը։ Գնահատենք և հպարտանանք մեր հայրենիքի նվիրյալներով»,-գրել է Մինասյանը։
Այսպիսով, Վարդան Մինասյանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին` առաջիկա հանդիպմանը չմասնակցելու և այդ առիթով վերջին շրջանում հնչած քննադատություններին։
Ավելի վաղ Մխիթրայանին աջակցող հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։