Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքով Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ Մինասյան Գազ չի լինի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարից ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է

Արցախյան բանակցային գործընթացը վերսկսված է

Արխիվ 16-20

Եվ այսպես, Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի բավականին գովազդված այցը Մոսկվա օրերս կայացավ: Առաջ ընկնելով` նախ ֆիքսենք այս կարեւորագույն փաստը. թեեւ նշանակումից  հետո Բայրամովն առաջին անգամ էր Մոսկվա մեկնում, այսինքն, տրամաբանորեն, Լավրովի հետ առաջին հանդիպումը պետք է ունենար ճանաչողական բնույթ, եւ հիմնական թեմա դառնար ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների, սպասելիքների եւ այդ ամենի մասին այլ ոլորտից դիվանագիտական ուղղություն տեղափոխված Բայրամովի պատկերացումների ճշգրտումները: Բայց ոչ, այդ առաջին այցի հիմնական առանցքը ամենածանր թեման էր՝ Արցախը:

Ավելին, Բայրամովի այցի ընթացքում Լավրովը մինչեւ իսկ կապվեց Մնացականյանի հետ, եւ  այս հեռախոսազրույցի թեման եւս Արցախն էր: Դա է հուշում նաեւ ՀՀ ԱԳՆ-ի այս պաշտոնական տեղեկատվությունը. «Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկեցին հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները եւ այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը»: Իսկ այս ամենը հուշում է հետեւյալի մասին՝ արցախյան բանակցային թեման արագացված տեմպերով վերադառնում է հիմնական օրակարգ:

ԻՍԿ Ո՞ՐՆ Է ՆԵՐԿԱՅԻՍ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Ասենք, հենց  այս ժամանակահատվածում արցախյան բանակցությունների ակտիվացումը սպասելի էր: Նախ, տավուշյան բախումներից շատ չանցած, Մինսկի խմբի համանախագահները  հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նախ պահանջի տեսքով խոսվում էր «արագ ու առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու» մասին, նաեւ այն ակնարկով, որ արդեն սեպտեմբերի սկզբներին պետք է սպասել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպմանը: Բացի այդ,  համանախագահները նաեւ նույն պահանջային տոնայնությամբ տեղեկացրին, որ բանակցությունները պետք է շարունակվեն նույն օրակարգով՝ միջնորդական ջանքերի հիմքում շարունակում են մնալ ՄԽ-ի 2019 թվականի մարտի 9-ին տարածված հայտարարության մեջ շարադրված տարրերն ու սկզբունքները: Հիշեցնենք՝ խոսքը 3 սկզբունքի եւ 6 տարրի վրա կառուցված կարգավորման հայտնի մեխանիզմի մասին է: ՌԴ-ից եւս մինչ Բայրամովի այցը քանիցս նման ազդակ ստացվել է: Այդ թվում, այցի շեմին «Տրուդ» թերթին տված բացառիկ հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Լավրովն ուղղակիորեն նշում է. «Ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսումը: Այդ ուղղությամբ աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ համատեղ»:

Իսկ եթե «բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսման» հարցը նման սրությամբ է դրված, բնական է, որ Բայրամովի առաջին մոսկովյան այցը չէր կարող լինել ճանաչողական. մոտ մեկ ամիս առաջ դիվանագիտության բնագավառ մտած Բայրամովը ստիպված է լինելու նաեւ ընթացքից մտնել արցախյան ծանր գործընթաց: Հաշվի առնելով, որ «արագ ու առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու» պահանջը, ընդ որում՝ նույն օրակարգով՝ 3 սկզբունքի եւ 6 տարրի վրա կառուցված կարգավորման մեխանիզմի շուրջ, ինչքան որ Երեւանին է վերաբերում, նույնքան էլ՝ Բաքվին։ Ընդ որում, կային որոշակի ենթադրություններ, որ տավուշյան բախումները կարող են ինչ-ինչ փոփոխություններ առաջ բերել։ Սակայն Լավրովի հիշատակված հայտարարությունը, ավելի ճիշտ միտքը, որ բանակցությունենրը պետք է վերսկսել առանց նախապայմանների, պարզ ակնարկ է, որ օրակարգի փոփոխություն չի լինելու։ Թե ինչու, դա էլ է հասկանալի. պահանջը միաժամանակ գալիս է համաշխարհային երեք առանցքային ուժերից՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից եւ Եվրոպայից՝ ի դեմս Ֆրանսիայի: Ավելին, ՄԽ-ն գործում է համաշխարհային մյուս բոլոր առանցքային ուժերի աջակցությամբ, որոնց համար որեւէ նշանակություն չունի, թե ինչ է գրված Բաբայանի մատնանշած «Արցախի Սահմանադրությունում»: Վերջապես, ՄԽ-ի պահանջը մերժող կողմը կարող է ոչ  թե պարզապես մասշտաբային պատերազմի մեջ հայտնվել, այլ որ ամենավտանգավորն է, պատերազմի մեջ հայտնվել` «բանակցությունները տապալողի» կարգավիճակով: Այդ վիճակում եղել են ինչպես ՀՀ նախկին, այնպես էլ գործող իշխանությունները: Բայց անհերքելի իրողությունն այն է, որ նախկին իշխանությունները, անկախ նրանից՝ բանակցել են, թե՝ ոչ, որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել, ինչ էլ, որ Բաբայանն ասի: Կկարողանա՞ն մեր  գործող  իշխանություններն էլ չստորագրել, հենց սա է հիմնական խնդիրը:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Բայց նաեւ նկատենք, որ ճնշումները գնալով միայն սրվում են: Օրինակ` նույն «Տրուդում» Լավրովը նաեւ նման միտք հնչեցրեց. «Հայկական կողմի որոշումը վերակենդանացնելու հին սահմանային անցակետը, որը գտնվում է ադրբեջանական արտահանման խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա, առաջացրել է ոմանց մեջ անհանգստություն, մյուսների չարդարացված պատասխան ռեակցիա»: Ակնարկն առավել քան թափանցիկ է, թե, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ինչպես սկսվեց տավուշյան սրացումը: Ընդ որում, երբ այս մասին հրապարակավ է խոսվում, դա  արդեն նախազգուշացում է: Գումարած դրան՝ հրապարակային հիշեցումը, որ հայկական նոր դիրքը «ադրբեջանական արտահանման խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա է», Բաքվի համար է միանգամայն ծանր ճնշում. «Շատ համառես, այդ 15 կմ հեռավորության փաստը կարող է գործնական կիրառում ստանալ»:

Եվ ահա, այս կարգի մի շարք ծանրակշիռ հիշեցումների ֆոնին էլ կայացավ Բայրամովի այցը, որի ընթացքում եւս Լավրովը մի շարք սկզբունքային դրույթներ ֆիքսեց: ՄԽ-ի ներկայիս ձեւաչափը չի կարող փոխվել: Երկրորդը. այդ ձեւաչափով «տարիների ընթացքում կատարվել է ահռելի աշխատանք եւ մշակվել թեկուզ ընդհանուր, բայց հսկայական բազա« որը կորցնելը ցավալի կլիներ»: Այսինքն, բանակցային օրակարգը փոխվել չի կարող. «Այդպիսի փորձեր մենք, ցավոք, տեսնում ենք, ներառյալ բանակցողների կազմը փոխելու ջանքերը, ինչն անընդունելի է համանախագահների համար»:

Արդյունքում, հենց այս իրողություններից ելնելով էլ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերջնական որոշում կայացնեն՝ մտնո՞ւմ են «բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսման փուլ» ՄԽ-ի մատնանշած օրակարգով, թե՝ ոչ: Ընդ որում, որոշումը պետք է կայացնեն, հաշվի առնելով վերջին ժամանակներս արձանագրված որոշ նոր իրողություններ: Դրանցից մեկը  Բելառուսի եւ Լուկաշենկոյի պատմությունն է: Այն նախ ցույց տվեց, որ որքան էլ Բատկան մտավ տարօրինակ խաղերի մեջ, այնուամենայնիվ, վերջում ստիպված էր Մոսկվային դիմել: Մոսկվան էլ իր հերթին ցույց  տվեց, որ սկսում է նկատելիորեն կոշտացնել իր քաղաքական մեթոդները: Իսկ ահա դրան նախորդած տավուշյան բախումների փուլում Մոսկվան նաեւ պարզ հասկացրեց ինչպես  Թուրքիային, այնպես էլ Ադրբեջանին ու Հայաստանին, որ քաղաքականության կոշտացմանը զուգահեռ նաեւ ունի ռազմական ծանրակշիռ գործիքակազմ, որով անհրաժեշտության դեպքում պատրաստ է օժանդակել քաղաքական բաղադրիչին: Այդ թվում` այն դեպքում, եթե որեւէ կողմ վիճարկի հարավկովկասյան ուղղությամբ ռուսական դիրքերը: Իսկ թե այս ամենն ինչ տրամադրություններ կառաջացնի Նիկոլի եւ Ալիեւի մոտ, կտեսնենք արդեն առաջիկա շաբաթներին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ






Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top