Բեռլինում ՌԴ դեսպանատան մոտ ցուցարարները բղավել են «Պուտին»
Արխիվ 16-20
Բեռլինում ցուցարարները, ովքեր այսօր մեծ բողոքի ակցիա էին կազմակերկել՝ կառավարության սահմանած կորոնավիրուսի դեմ սահմանափակումների պատճառով,, մոտենալով Ռուսաստանի դեսպանատանը, սկսել են վանկարկել՝ «Պուտին»։ Այս մասին Telegram-ալիքում հայտնել է լրագրող Դմիտրի Սմիրնովը։ Ներկայացված կադրերում երեւում է ցուցարարների բազմությունը, որոնք վանկարկում են Ռուսաստանի նախագահի ազգանունը։
«Ես հարցնում էի, թե ինչու են նրանք ռուսական դրոշներով։ Պատասխանեցին՝ ամեն ինչ պարզ է. քանի որ Պուտինը կարող է ճնշում գործադրել (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի վրա»,– տեղեկացնում է լրագրողը։