Ռուս պաշտպանը համալրեց «Լոռիի» կազմը
Արխիվ 16-20
«Լոռի» է տեղափոխվել ռուս կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Ստեպանովը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Դինամոյի» սան է։ Հանդես է եկել մոսկովյան ակումբի երկրորդ թիմում, իսկ այնուհետեւ տեղափոխվել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում (ՖԱԼ) հանդես եկող «Վոլգար»։
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում Ստեպանովը հասցրել է մասնակցել 58 հանդիպման եւ խփել 3 գոլ։
Նորեկը 10 հանդիպում է անցկացրել նաև ՖԱԼ-ում։
Ստեպանովի հետ պայմանագիրը կնքվել է 1+1 ֆորմատով։