Առանց մորուք էլ ինչ գրոհային
Արխիվ 16-20
Սիրիայի իշխանությունները Հալեպում շրջափակման մեջ գտնվող եւ որպես խաղաղ քաղաքացիներ փախչել փորձող գրոհայաիններին տարբերակելու հետաքրքիր ձեւ են մտածել: Այսպես. այդ տարածքներում տարածել են մեծ քանակությամբ սիրիական դրոշներ եւ... սափրվելու միանագմյա սարքեր: Այն գրոհայինը, որը նպատակ ունի զենքը վայր դնելու, պետք է առնվազն սարփրված լինի: Ընդ որում, սիրիական աղբյուրները բացառում են, որ հանձնվել չցանկացող գրոհայինները այդ կերպ կարող են գրոհի դիմել: Նման խմբավորումների մոտ սափրվելը գրեթե մահացու մեղքի է հավասարեցնում, եւ եթե իրենց անդամներից որեւէ մեկը, անգամ ռազմական խորամանկությունից ելնելով որոշի այդ քայլին գնալ, հաստատ լուրջ պատժի կենթարկվի: Այնպես որ, սափրվելուց հետո գրոհայինին մնում է միայն մեկ քայլ` զենքը վայր դնել եւ հանձնվել:
Վարդինե Սարգսյան