6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը Ադրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՃԱՀԻՃԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՉԻ ՉՈՐԱՆԱ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՃԱՀԻՃԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՉԻ ՉՈՐԱՆԱ

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտնի ելույթում նման միտք կար. «Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից եւ Մարտունուց դեպի արեւելք եւ Գյումրուց ու Արմավիրից` արեւմուտք մենք որեւէ իսկական գործընկեր չունենք: Մինչեւ հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»:ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ

 

 

 

ՓԱԿԵՑ ՑՅՈՒՐԻԽՅԱՆ ԷՋԸ
Եթե աջից եւ ձախից ճահիճ է եւ երկրի ղեկավարը` այդ փաստի հետ համակերպվելու ուղին, դա մեկ միտք է հուշում: Որ առնվազն տեսանելի ապագայում այդ ճահիճները կպահպանվեն, անանցանելի տարածքներ չեն դառնա: Արեւմտյան ճահճի՝ Թուրքիայի մասով նախագահն ուղղակիորեն այդպես էլ ասում է. «Որեւէ առաջընթացի հնարավորություն այս պահին չեմ տեսնում` Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում»: Իսկ արեւելյան ճահճի՝ Ադրբեջանի ուղղությամբ թեեւ՝ «Արցախի հարցի շուրջ բանակցությունները շարունակվելու են», բայց նաեւ՝ «Մեր դիրքորոշումն անփոփոխ է», եւ գաղտնիք չէ, որ անփոփոխ է նաեւ Բաքվի դիրքորոշումը՝ Ղարաբաղն իր եղած-չեղածով պետք է հանձնել իրեն, դեռ մի բան էլ՝ ներողություն խնդրել: Ու քանի որ, դա երբեք չի լինելու, ուրեմն արեւելյան ճահիճն էլ կմնա, ինչքան էլ, որ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրերս հերթական անգամ մեջ ընկավ, թե՝ «Հակամարտության համապարփակ կարգավորման մաս է հանդիսանում օկուպացված տարածքները Ադրբեջանին վերադարձնելը...»: Ճիշտ է, սույն պարոնը բարեհաճեց նաեւ հավելել, թե՝ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը» նույնպես կարգավորման մաս է համարում, բայց միայն այն փաստը, որ Ուորլիքը ԼՂՀ-ի կեսը համարում է «օկուպացված տարածքներ», հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս:
Սկսենք նրանից, որ արեւմտյան եւ արեւելյան ճահիճների պահպանման հեռանկարը հազիվ թե ոգեւորի նախ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանին, ապա նրա վերադաս Պետքարտուղարությանը այն առումով, որ արեւմտյան ճահճի չորացման աշխատանքների՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դեռ Հիլարի Քլինթոնի պետքարտուղարության ժամանակներից մինչ հիմա ԱՄՆ-ն համառ աշխատանք է ծավալում:
Մյուս կողմից էլ, եթե Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակաշրջանում Թուրքիան աշխարհաքաղաքական առումով դեռ գտնվում էր իրատեսական, իրավիճակը ռեալ գնահատողի դիրքերում, ապա վերջին ժամանակներս այն գնալով վերածվում է, մեղմ ասած, հիստերիկ պետության, որի հետ ոչ միայն հայ-թուրքական հաշտեցման, այլ՝ շատ ավելի գլոբալ եւ ճակատագրական նշանակության հարցերով ԱՄՆ-ն անգամ գնալով դժվարանում է լեզու գտնել: Կարճ ասած՝ Վաշինգտոնում նույնիսկ հիմա Էրդողանից ամեն անմտածված քայլ, թերեւս, սպասում են, եւ այս իրավիճակում հազիվ թե Պետքարտուղարությունը ռեալ համարի ժամանակին միանգամայն իրատեսական թվացող այնպիսի ծրագիր, ինչպիսին է՝ հայ-թուրքական հաշտեցման թեման:  Եվ այս առումով՝ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, թե՝ թուրքական ճահճի ուղղությամբ որեւէ առաջընթացի սպասելն անիմաստ զբաղմունք կլիներ, Պետքարտուղարությունն ուզած-չուզած ընկալելու է որպես իրավիճակի ռեալ գնահատում, եւ ոչ թե հակաամերիկյան դեմարշ:Մյուս կողմից էլ հասկանալի է նաեւ, որ ռուս-թուրքական ներկայիս հակամարտությունն իր հերթին է գործնական օրակարգից վերջնականապես դուրս մղում հայ-թուքական հաշտեցման ամեն մի խոսակցություն...
Բայց այստեղ նախ գանք Սիրիայի վերջին օրերի իրավիճակին: Ինչպես եւ սպասվում էր՝ մի կողմից սիրիական բանակը, մյուս կողմից՝ քրդական ուժերն այս օրերին շարունակում են ակտիվ հարձակումը երկու առանցքային ռազմավարական ուղղություններում՝ Հալեպի գոտում եւ Հյուսիսայի Լաթակիայում: Այս երկրորդ ուղղությունում սիրիական բանակը երեկ հասավ ահաբեկչական խմբավորումների վերջին պատվարը համարվող Կինսաբա քաղաքին, որի ազատագրմամբ գործնականում Հյուսիսային Լաթակիայի՝ բարդ տեղանքի առումով ամենածանր այդ ուղղության հարցը հնարավոր կլինի փակված համարել: Հալեպի հատվածում եւս մոտավորապես նույն վիճակն է. ազատագրված է թուրքական սահմանին մերձակա եւ ահաբեկիչներին օգնող Թուրքիայից եկող հոսքերի համար հիմնական բազա հանդիսացող Ազազ քաղաքից Հալեպ տանող մայրուղին: Իսկ թե առանց օգնության մնալով՝ ինչ վիճակում կարող է հայտնվել բուն Հալեպի թուրք-ահաբեկչական խոշոր խմբավորումը, կարելի է ենթադրել: Եվ այս ամենից զատ՝ վերջին օրերին մեկ ընդգծված ուղղություն եւս տեսանելի դարձավ: Հալեպից դեպի հարավ T-90 տանկերից եւ «Գրադներից» կազմված հարվածային խմբավորումը խորը ճեղքման է գնացել եւ երեկվա դրությամբ արդեն գտնվում էր «Իսլամական պետության» մայրաքաղաք համարվող Ռաքքայից մոտ 50-60 կմ հեռավորության վրա: Այս բավականին հանդուգն ճեղքումն ընթանում է անապատային գոտով, որտեղ տանկերը, «Գրադները» ու ավիացիան միանգամայն էֆեկտիվ կարող են գործել: Բացի այդ՝ ԻՊ-ն ստիպված է հիմնական ուժերը հիմնական ճակատներում պահել, եւ Ռաքքայի գոտին ակնհայտորեն մնացել է անպաշտպան: Իսկ դա նշանակում է, որ ակնհայտորեն ռուսական ռազմավարություն հիշեցնող այս ճեղքումը կարող է եւ շատ ավելի արագ վերջացնել պատերազմը, քան ենթադրում են փորձագետները:
ԷՐԴՈՂԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԸ
Վերադառնալով Թուրքիային` նկատենք, որ սիրիական բանակի այս հաջողություններն ակնհայտորեն խուճապի հասնող տագնապ են առաջացրել Անկարայում: Համենայնդեպս՝ մեկը մյուսից անտրամաբանական արդարացումներով` սիրիական տարածքների վերջին օրերի թուրքական հրետակոծությունները հուշում են, որ Անկարան` Սիրիայում ստեղծված նման իրավիճակի հետ կապված որեւէ մշակված ռազմավարություն պարզապես չունի եւ միայն նման հիստերիկ քայլերով է իրավիճակին արձագանքում: Իսկ նման հիստերիան վտանգավոր է այնքանով, որ ՌԴ-ն պարզապես հարցը մտցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որտեղ ԱՄՆ-ին դժվար կլինի ինչ-որ բացատրություն գտնել, թե այդ ինչու է իր դաշնակից Թուրքիան կրակի տակ առել ՄԱԿ-ի անդամ հանդիսացող սուվերեն պետության՝ Սիրիայի տարածքը: Մնում էր խոստանալ, թե Անկարան էլ նման բան չի անի: Բայց մեկ է՝ ինչքան էլ, որ ԱՄՆ-ից թուրքերի զուսպ մնալու հրապարակային կոչեր եղան, մեկ է՝ Անկարան շարունակում է իր հրետակոծումները: Միգուցե Վաշինգտոնը հոգու խորքում դրանից ուրախանար: Բայց ամբողջ հարցն այն է, որ թուրքական այդ կրակը գործնականում ոչնչով չի կարող ազդել պատերազմի ընթացքի վրա: Էլ չասած, որ գնալով տեսանելի է դառնում, որ այս կերպ Թուրքիան պարզապես ԱՄՆ-ին է փակուղու առաջ դնում՝ թերեւս փորձելով անելանելիության այնպիսի վիճակի հասցնել Վաշինգտոնին, որ այլ տարբերակ չունենալով՝ վերջինս սիրիական ճգնաժամի ուղղությամբ կտրուկ սրի Մոսկվայի հետ ներկայիս «բանակցային» հարաբերությունները: Այդ դեպքում արդեն՝ Անկարան միգուցե կարող է հույս ունենալ, որ Վաշինգտոնը ոչ միայն կարտոնի «ահաբեկչության դեմ պայքարի համար» թուրքական զորքերի մուտքը Սիրիա, այլ նաեւ իր «դաբրոն» կհաստատի թուրքերի հետ մի քանի տասնյակ ամերիկյան զինվոր ուղարկելով՝ որպես կոալիցիոն գործողություն: Համենայնդեպս, «Ռոյթեր» գործակալությունը, վկայակոչելով իր կառավարական աղբյուրը, տեղեկացնում է, որ նման քննարկումներ Անկարան ԱՄՆ-ի հետ իրականացնում է: Էրդողանի հաշվարկները կարելի է հասկանալ. Սիրիա ներխուժելու դեպքում, եթե թուրքական զորախմբի կազմում պաշտոնապես թեկուզեւ մեկ ամերիկյան զինվորական լինի, այսինքն՝ օպերացիան համարվի կոալիցիոն, ապա ռուսները դա Սիրիայի նկատմամբ ագրեսիա համարելու եւ համապատասխան արձագանք ցուցաբերելու հարցում խնդիր կունենան: Արդյունքում՝ կոալիցիայի անվան տակ Անկարան պատերազմի ընթացքի վրա ինչ-որ կերպ ազդելու շանս կստանա: Եվ հետագայում էլ, եթե իրադարձությունները շարունակեն իր համար անցանկալի հունով զարգանալ, այդ ռազմական ներկայությունը գոնե հնարավոր կլինի դարձնել բանակցային հարթակ՝ Մոսկվայից Թուրքիայի սահմանային սիրիական տարածքներում քրդական ինքնավարություն չստեղծելու երաշխիքներ ստանալու համար:
Այլ հարց է, թե Վաշինգտոնը, որ օրերս հազիվ կարողացավ Մյունխենում ռուսների հետ ինչ-որ չափով ընդհանուր հայտարարի գալ, կցանկանա՞ հանուն Էրդողանին փրկելու՝ սիրիական քրդերի վրա հարձակման ոչ թե նույնիսկ «դաբրո» տալ, այլ՝ անմիջական մասնակցություն ունենալ. հազիվ թե:
Եվ արդյունքում՝ Էրդողանի այս վերջին շանսն էլ է մեռնում` դեռ հազիվ ծնված նաեւ այն առումով, որ երեկ Սաուդյան Արաբիան ռուսների հետ նավթի իրավիճակին ուղղված դրական տոնայնությամբ բանակցություններ ունեցավ, ինչը քաղաքական առումով նշանակում է, որ սաուդները, ինչպես քանիցս նշելու առիթ ունեցել ենք, այնուամենայնիվ՝ Սիրիա զորք չեն մտցնի՝ գերադասելով գնալ ռուսների հետ լեզու գտնելու ուղղությամբ՝ Էրդողանին թողնելով մենակ` ծայրահեղ հակառուսական դաշտում: Իսկ դա վտանգավոր է նաեւ նրանով, որ կարող է եւ ապագայում սիրիական այս սպանդի մեղավորների հարցով ողջ կուժն ու կուլան հենց Էրդողանի գլխին կոտրվել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ





6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top