ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
(Կարդա՛լ բջջային տարբերակը)
Ծանոթացեք, Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին պղծողն է: Ինչքան էլ զարմանալի լինի, անուն-ազգանուն էլ ունի` ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ: Կալանավորված չէ, եւ հրապարակավ էլ հայտարարում է. «Արձանը կոտրել եմ, լավ եմ արել, դրա ու դրա նմանների երեսից տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը»: Ու զարմանալիորեն համարձակվում է բողոքել. «Ազգալդյանի արձանի քիթը վերանորոգելու համար ճարտարապետը ուզում է ավելի քան 10 միլիոն դրամ: Ընդամենը` 10 միլիոն դրամ, արձանի քիթը վերանորոգելու համար: Հետո զգացին, որ դա ֆանտաստիկ թիվ է, 10 միլիոնը փոխարինեցին 3 միլիոնով»: Իսկ հիմա զազրելի շարունակությունը. «90-ականներին անիմաստ ավազակային հարձակում սկսեցին մեր հարեւան պետության դեմ: 30 տարի զավթել ենք նրանց հողերը, հիմա էլ դրա պատասխանն ենք տալիս: Ես արդարության կողմնակիցն եմ, ով արդար է` նրան եմ պաշտպանում: Բացի այդ ուզում եմ ասել, որ այդ հայրենիքի դավաճան Ազգալդյանի պատճառով մեր հայ ազգը տառապում է մինչ օր: Ադրբեջանը մեզ ի՞նչ թշնամի, ի՞նչ վատ բան է արել մեզ: Հող են գրավե՞լ, ի՞նչ են արել, սպանություննե՞ր են արել, ի՞նչ վատ բան են արել մեզ: Էս վերջում էլ իրենց հողերն են ազատագրել, կարո՞ղ ա մեր հողերն են գրավել: Հայ ազգի դավաճանները զավթել են Ադրբեջանի հողերը, մեզ կրակը գցել: Ես ցանկանում եմ նաեւ նշել, որ Ազգալդյանի` այդ ցնդած ֆիզիկոսի արձանի քիթը կոտրելու համար ոստիկանությունում ինձ երկու ոստիկան խոշտանգել են: Մի դավաճան էլ Վազգեն Սարգսյանն էր էլի… Ես ուզում եմ Ադրբեջանի քննչական մարմինների ուշադրությունը հրավիրել, որպեսզի նրանք զբաղվեն իմ բոլոր բողոք-դիմումներով»: Ահա՛ տիպիկ նիկոլաթուրքի նկարագրություն, եւ այսպիսի մարդկային թափոններն, ավաղ, շատ են:
Մեկ այլ զազրելի դեպքի մասին էլ աղաղակում է ակտիվիստ ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ. «Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան եւ 44-օրյա պատերազմի հերոսների նկարները: Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն եւ չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով եւ անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»: Իրավապաշտպան Արսեն Բաբայանը համոզմունք է հայտնում, որ դա արել են Հայաստան թափանցած ադրբեջանցիները, սակայն ի՞նչ տարբերություն «յան» ազգանունով թուրքանման արարածի եւ ադրբեջանցու միջեւ: Կարծում եմ` այդպիսիք թուրքից բազմապատիկ վատն են, եւ զարմանալով, կրկին վերհիշում եմ մեծն Աճառյանի զգուշացումը, որ ամեն «յան» հայ չէ...
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ անդրադարձել է ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ այն հայտարարությանը, որ քաղաքականությունն իրեն չի հետաքրքրում. «Այս անձը կա՛մ իրեն դրել է միամիտի տեղ ու փորձում է ցույց տալ, թե իբր չի հասկանում, որ իրեն հետաքրքրող բաները շատ սերտ կապ ունեն իրեն չհետաքրքրողի` քաղաքական իրադարձությունների հետ, կա՛մ անգրագետ է, կա՛մ էլ քրոջ տղայի` ԱԽՔ-ի Արմենի բացահայտ պատվերն է կատարում եւ այսպիսի անտրամաբանական հայտարարություններ անելով` ծիծաղի առարկա է դառնում... Հակոբյան Մովսե՛ս, մեր բոլոր դժբախտությունների մեջ մեղավոր է Նիկոլ Անհողը եւ դրա թիմը, այդ թվում նաեւ քրոջդ տղան...»: Իսկ մենք կավելացնենք` նաեւ Մովսեսն է մեղավոր: Ինչպես իրավացիորեն նշում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը. «Այնպես են խոսում, ոնց որ մենք ենք Նիկոլի ԳՇ պետը, վերահսկողականի պետը եղել, Նիկոլի հետ ուղղաթիռով վոյաժների գնացել ու բանակի շոուների մասը դարձել»:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ