ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Մի զարմանալի և ապշեցուցիչ բան է հրապարակել Ռեստորանների ասոցիացիայի նախագահ Աշոտ Բարսեղյանը: Այն է` երկու թուրք ծաղրական ժպիտով մուննաթ են գալիս մատուցողի վրա, թե ինչու ԴԵՌ չի սովորել թուրքերենը: Մատուցողն էլ նրանց, պատկերավոր ասած, «սիկոլ» է անում: Այստեղ զարմանալին ոչ թե թուրքերի կեցվածքն է,այլ այն թրքալեզ մթնոլորտը, որ ստեղծել է կապիտուլյանտ հողատու դավաճանների խունտան, ինչը և հանգեցնում է նրան, որ թուրքերը, երևանցու ասած, հաբռգում են: Բա էլ ի՞նչ պիտի լինի, եթե Ալիևի խոստովանությամբ, Եվրախորհրդարանը Ադրբեջանի նկատմամբ ավելի ագրեսիվ է, քան Հայաստանի խորհրդարանը: Այդ խոստովանությունից հետո ՔՊ-ական մեծամասնությունը թող հող ուտի մեռնի` Ալեն Սիմոնյանով, երկու փոխխոսնակով, կոճակասեղմիչ, պարգևավճար զխտկվող պատգամավորներով, խմբակցության ղեկավար ԿՈՆՋՈՐՅԱՆ ՀԱՅԿՈՅՈՎ: Մինչդեռ Հայկիկը դեռ զարմանալիորեն համարձակվում ոչ բարոյական որակել խորհրդարանական ընդդիմության կեցվածքը... Տո Ծերեթելիի մարմնավաճառուհիները ավելի բարոյական են, քան ձեր ՔՊ-ականները:
Հերթական անգամ զարմանալիորեն «տուֆտել» է կապիտուլյանտի գլխավոր քարոզիչ-ստատուսագիր ՏԱՐՈՆ ՉԱԽՈՅԱՆԸ, առիթն էլ` որ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պայմանավորված եղանակային պայմաններով` նախատեսված հանրահավաքի օրը և ժամը փոխում են` տեղափոխելով հուլիսի 29-ին: «Ձմեռը ցուրտ է, ամառը շոգ է, գարնանն ու աշնանն էլ անձրևներն են խանգարում: Թվում է, թե Հայաստանի բնակլիմայական պայմանները ընդդիմության օգտին չեն, բայց ընդհակառակը՝ ամեն անգամ եղանակը պատճառաբանելով՝ փորձում են քողարկել իրենց ձախողումը»,- գրել է յուրատեսակ ֆեյքի վերածված Տարոնը՝ ընդդիմությանը «սեզոնային փրկիչներ» հռչակելով: Իհարկե, նրա նիկոլական տափակ ուղեղն ի զորու չէ ընկալել` եթե բժիշկներն ու օդերևութաբաններն ամեն կերպ հորդորում են օրվա կոնկրետ ժամերի դուրս չգալ արևի տակ՝ սեփական առողջությունը չվտանգելու համար, ընդդիմությունն ի՞նչ պետք է աներ, մարդկանց հասցներ մահվան դո՞ւռը: Չնայած նիկոլաթուրքերի համար այս հարցադրումն ինքնին անհասկանալի է, քանի որ իրենց քաղաքական նպատակների համար ՔՊ-ականները պատրաստ են մարդկանց մահվան դուռը հասցնել, վնասել՝ միայն թե հասնեն իրենց պիղծ նպատակին:
Իսկ ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ էլ զարմանալիորեն վարակվել է կորոնավիրուսով: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի` Սիլվա Համբարձումյանի «տված կաշառքի» գործով դատական նիստը: Նիստից բացակայում էր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը, և պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զարմանալի է, պարոն Քոչարյանը ո՞րտեղ հանդիպեց Կարմիր գրքում գրանցվելու արժանի այդ վիրուսին, որից հազիվ ենք պրծել: Ինչևէ, ՀՀ երկրորդ նախագահին առողջություն մաղթելով, նաև մաղթում ենք վիրուսների անհետացող տեսակների սաֆարիով չզբաղվել, թող այդ վիրուսները գտնեն իրենց վերջնական հանգրվանը լաբորատոր սրվակներում: Կամ ծայրահեղ դեպքում այդ վիրուսը տալ Սիլվա Համբարձումյանին` որպես փոխհատուցում իր նկարած միլիոնավոր դոլարների, որոնք առատաձեռն բաժանել է բոլոր նրանց, ում իշխանությունը կամեցել է տեսնել դատարանի դահլիճում:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ